Ինչ էլ մի հանրային քննարկումներ են սկսվել՝ Արտակ Վարդանյանի կոմպետենտ լինել-չլինելու թեմայով։ Լրագրողներ են հավաքվել, ճամբարների են բաժանվել, մեկը մի բան ա ասում, մյուսը պատասխանում ա դրան ու հակառակը...
Կայծն էլ, ինչպես գիտենք, Արտակի հերթական ինչ-որ տապոռությունն է եղել եթերի ժամանակ, որից հետո տաղավարը լքել է մեր անվանի մարզիկ Արսեն Ջուլֆալակյանը, ինչի մասին հետո նշել է իր ֆեյսբուքում։
Ու հիմա ազգս երկու մասի է բաժանվել՝ Արտակին պաշտպանող ու Արտակին քլնգող։ Հենա, ոնց որ թե երեկ էլ Վարդ Սիմոնյանն էր պաշտպանել Արտակին՝ որպես իր աշակերտի...
Եկեք ծուռը նստենք, դուզը խոսանք, ժողովուրդ ջան. մի պահ մոռանում ենք, որ Արտակը ձեր բարեկամն ա, ընկերն ա, նախկին աշակերտն ա, դուք պռոստը իրան սիրում եք... Եկեք խոսենք փաստերով.

Արտակի առավելությունները

- Արտակը բարետես է, 13-15 տարեկան աղջիկների երազանքը

- Արտակը... ըըըըըը... բարետես է։

Արտակի թերությունները

- Արտակը չափազանց երիտասարդ է՝ նման թոք շոու վարելու համար ու պատկառանք չի առաջացնում իր անձի շուրջ՝ մասնակիցների կողմից։

- Արտակը հաճախ չի տիրապետում հերթական թեմային, իսկ երբեմն ընդհանրապես գաղափար չունի, թե ինչի մասին է խոսքը, ու խմբագիրները մի թերթիկի վրա ինչ հարց գրին-տվին ձեռը, էն էլ կարդալու ա։

- Արտակը շատ թույլ ինտելեկտուալ բազա ունի։ Աչք է ծակում, որ նա ոչ կարդացել է, ոչ էլ ինքնազարգացմամբ է զբաղվել։ Նա հաճախ սխալ է արտասանում բառերը, չգիտի տերմինոլոգիա ու, ի սեր աստծո, սրանից մի քանի օր առաջ ողջ հաղորդման ընթացքում ջենթլմեն բառն արտասանում էր ջենտՐմեն։

- Արտակը չի հասկանում, թե ինչ է ասել մոդերատորություն։ Ինքը չի իմանում, թե երբ ընդհատի մասնակցին, իսկ երբ թույլ տա խոսել։ Չի իմանում, թե երբ է հոդաբաշխ խոսքը դառնում «словестный понос», չգիտի, թե ինչ հարցերով ուղղորդի մասնակցին, որպեսզի դա չլինի։

Ինչպես տեսնում ենք, մինուսները շատ ավելի շատ են, քան պլյուսները։ Չեմ ասում եթերից մեկընդմիշտ հանեք, ուղղակի էս տղային վերապատրաստման ուղարկեք. թող նայի արտասահմանյան թոք շոուներ, հասկանա հաղորդավարի աշխատանքը, թող գրքեր կարդա ու հարստացնի իր գիտելիքների պաշարը, ու վերջապես մեկը կլինի՞ Արտակին ասի. «Տղա ջան, հաղորդման ամեն թեմային պատրաստվի. ուսումնասիրի թեման, հասկացիր՝ ում են կանչել ու ինչու, իրազեկ եղի, ոչ թե դդմի քյոլի նման զվռնի տաղավարում»....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել