Ինդոնեզիայի Կապետական գյուղում բյուրավոր օձերի դիակներն ընկած են գետնին։ Այստեղ օձերի իսկական սպանդ է, որի նպատակն է օձի կաշվից պայուսակներ ու կոշիկներ պատրաստել՝ Արևմուտքում դրանք վաճառելու համար։ Այս լուսանկարներում կարելի է տեսնել բազում սպանված օձեր։ Դրանցից ոմանց երկարությունը հասնում է տասնյակ մետրերի։ Այս օձերի կաշին ամեն ամիս վաճառվում է Արևմուտքի և Կենտրոնական Ճավայի նահանգներին։ Օձերին սպանելու ու մաշկազերծելու բազում եղանակներ կան, սակայն դրանցից մեկը հատկապես դաժան է ու հարիր չէ 21-րդ դարի մարդուն։
Օձի գլխին ցաքատի հետևի մասով ուժեղ հարվածուն են, ու օձը հարվածից շշմում է։ Դրանից հետո նրա երախում ճկախողովակ է մտցվում։ Դրանից հետո սողունին լցնում են ջրով, ինչի արդյունքում այն ուռչում է։ Նրա պարանոցը կապում են կաշվե լարով, որպեսզի հեղուկը դուրս չթափվի նրանից։ Ապա օձի գլուխը կախվում է մսի կեռաձողից, անմիջապես մի քանի կտրվածքներ են արվում, և արդեն թուլացած կաշին առանձնացվում է օձի դիակից լծօղակներով ճիշտ այնպես, ինչպես վիրահատական ձեռնոցներն են հանվում ձեռքից։

Ինդոնեզիայում գտնվող օձերի գործարանի երկու աշխատակիցներ կանգնած են քիչ առաջ մաշկազերծված օձերի կույտի մոտ։

Այս տղամարդն օձերի դիակները տանում է չորացնելու։
Գործարանի աշխատողները ռուլետի պես փաթաթում են մաշկազերծված օձերի դիակները։ Օձերի կաշվին օգտագործվում է շքեղ իրեր պատրաստելու համար, իսկ դրանց միսը վաճառվում է իբրև սննդամթերք։

Օձերի գործարանի երկու աշխատող չափում են մի քանի մետրանոց օձի չորացած կաշին։

Խոշոր պլանով նկարված այս լուսանկարում ցուցադրված է օձի մաշկազերծման գործընթացը։

Գործարանի բանվորը հավաքում է օձերի դիակները գործարանի սպանդանոնցի գետնից։

Երկու կոբրաներ, որոնց ևս վիճակված է դառնալ թանկարժեք կոշիկ ու պայուսակ։







