- Ե՞րբ, ինչպե՞ս և ո՞ւմ գլխում ծնվեց այս ֆիլմի սցենարը:
- «Պահանջվում է միլիոնատեր» և «Փեսացուն կրկեսից» ֆիլմերի հաջողությունից հետո առաջ եկավ երրորդ ֆիլմի գաղափարը` «Poker.am»: Սցենարի ստեղծման ու մշակման աշխատանքներով զբաղվել է Աշոտ Աբրահամյանցը` նախորդ երկու ֆիլմերի սցենարիստը, Դավիթ Բաբախանյանը` «Միլոնատիրոջ» և «Փեսացուի» ռեժիսորը և ես` այդ ֆիլմերի պրոդյուսերը:
- Ինչո՞վ է պայմանավորված վրացական կողմի հետ համագործակցությունը:
- Զուտ կոմերցիոն հետաքրքրություն է: Վրաստանում շատ կինոթատրոններ կան, մեծածավալ վարձույթի հնարավորություն: Եվ, ի վերջո, նոր շուկա և այլ հարթություն դուրս գալու փորձ է:
- Ի՞նչ ծախսերի հետ է կապված նման ֆիլմի նկարահանումը: Արդյոք հնարավոր է
հովանավորների միջոցով ապահովել ֆիլմի բյուջեն:
- Նման ֆիլմ նկարահանելու համար անհրաժեշտ է միջինը 300-400 հազար ԱՄՆ դոլար: Միայն հովանավորչական աջակցությամբ դա անհնարին է. անհրաժեշտ է նաև լավ վարձույթ ապահովել:
- Որպես կանոն, պրոդյուսերները նախքան ինչ որ բան ձեռնարկելը վտահ են, որ այն հաջողվելու է. այս ֆիլմի պարագայում, կա՞ն ինչ որ կոնկրոետ գործոններ, որոնք թույլ են տալիս կանխատեսել ֆիլմի հաջողությունը: Որո՞նք են դրանք:
- Հաջողված սցենար, լավ թիմ և մի քիչ հաջողություն: