Interpress.am-ը գրում է․

Ըստ Ամերիկայի բանկի՝ ռուբլու արժեզրկումը ճնշում է գործադրում  Ղազախստանի վրա՝ վերջինիս արժույթի արժեզրկման միջոցով, քանի որ Ռուսաստանի ճգնաժամը  տարածվում է նաև նախկին Սովետական միության երկրների տարածքում:

Ալմա-Աթայի կենտրոնական բանկը, որը արժույթը գնում ու վաճառում է տենգեն վերահսկելու համար, թույլ կտա հաջորդ եռամսյակում այն իջեցնել ամենաշատը 10 տոկոսով, որպեսզի բարձրացնի երկրի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի հետ մրցունակությունը: Այս մասին նշել է Ամերիկայի բանկի՝ Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների գծով գլխավոր տնտեսագետ Վլադիմիր Օսակովսկին: Դրամավարկային քաղաքականության մշակողները ղազախական արժույթը փետրվարին արժեզրկել են 19 տոկոսով՝ հենվելով ռուբլու արժեզրկման վրա:

«Երաշխավորված չէ»

Չնայած Ղազախստանի  232 մլրդ դոլարանոց տնտեսության հիմքում ընկած է էներգիայի արտահանումը, ռուբլու կործանման համաճարակը տարածվում է նախկին բոլոր խորհրդային երկրներում, որոնք տուժում են ռուսական  գնողունակության անկման, ինչպես նաև ներքին շուկաների էժան ներմուծման և  տեղական արդյունաբերության լարվածության պատճառով:

Բելոռուսը ուժեղացրել է կապիտալի վերահսկողությունը, երբ անցած շաբաթվա ընթացքում նրա արժույթը աշխարհում ամենաշատն է արժեզրկվել, իսկ վրացական լարին ու հայկական դրամը այս ամիս ամենացածր արժեքին են հասել վերջին տաս տարվա կտրվածքով:

«Գոյություն ունի «արագացված արժեզրկման էական ռիսկը» այն երկրների կողմից, որոնք Ռուսաստանի հետ առևտրային կապերի մեջ են, այդ թվում են Ղազախստանը, Հայաստանը, Բելոռուսը»,- դեկտեմբերի 19-ին էլեկտրոնային նամակով նշել է Օսակովսկին:

Համաձայն Bloomberg-ի՝ ղազախական արժույթը, որը դեկտեմբերի 17-ին աննախադեպ բարձր մակարդակի էր հասել՝  2.5851 մեկ ռուբլու դիմաց, գրեթե  50 տոկոսով ավելի ուժեղ է, քան դրա միջին մակարդակը իր ռուսական համարժեքի դեմ անցած երկու տասնամյակների ընթացքում:

«Նման գնահատականը չի կարող երաշխավորված լինել տնտեսական սկզբունքների  համար»,-նշել է Օսակովսկին: Ղազախստանն ու Բելոռուսը Ռուսաստանի հետ տնտեսական միության մեջ են, որպես Վլադիմիր Պուտինի՝ նախկին Սովետական միության երկրների վրա առևտրային բլոկ ստեղծելու ծրագրի մաս:

Ռուբլին դոլարի համեմատ այս տարի թուլացել է 42  տոկոսով,  և տենգեի աճը վնասում է հայրենական արտադրողներին, ովքեր դուրս են մղվել ինչպես գլոբալ, այնպես էլ ներքին շուկայից: Դա նաև խթանել է ռուբլու պահանջարկը, քանի որ սահմանային գոտիների բնակչությունը շտապում է դեպի Ռուսաստան  մեքենաներ, ունեցվածք ու այլ ապրանքներ գնելու համար:

«Ռուբլու անկումը ուժեղացնում է տենգեի վրա ճնշումը, քանի որ մարդիկ ու ընկերությունները սկսել են ավելի շատ դոլլար գնել, այնպես, որ տեղի փոխարժեքը մոտակա ժամանակահատվածում կշարունակի արժեզրկվել»,- դեկտեմբերի 19-ին հեռախոսով նշել է Ալմա-Աթայում գտնվող Halyk Finance ներդրումային բանկի վերլուծաբան Յերուլան Մուստաֆինը: «Մենք տեսնում ենք, որ Ղազախական կենտրոնական բանկը ավելացրել է ինտերվենցիաներն ու ավելի շատ դոլարներ է ծախսում, որպեսզի տենգեն պահի առևտրային խմբում»:

Ղազախստանի կենտրոնական բանկը դեկտեմբերի 19-ին հայտարարել է, որ երկրում օտարերկրյա արժույթի պակաս չի եղել և որ փոխանակման կետերը լավ համալրվել են: Տատանումները «նորմալ են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել