-Ո՞վ էր Գայանե Մանուկյանը Հայաստանում:
-Գայանե Մանուկյանը Հայաստանում նույն այսօրվա Գայանե Մանուկյանն էր` բացառությամբ ձեռք բերված ու կորցրած որոշ որակների, որոնք պայմանավորված են զուտ հասունանալու և շատ երևույթների այլ կերպ վերաբերվելու հետ: Տասը տարի առաջ ես առողջ ամբիցիաներով, բայց արդարության ու ժուռնալիստիկայի վերաբերյալ Դոն Քիշոտի միամտությամբ վարակված մի աղջիկ էի, համենայնդեպս, ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետից այդպիսին էի իրականություն մտել: Սիրում էի այն միջավայրը, որտեղ ‹‹աճում էի››, սակայն նաև չէի գտնում ինձ այնտեղ, քանի որ բախվում էի հակատիպ իրականությանը հետ:
-Ինչո՞ւ մեկնեցիք Մոսկվա:
-Երևի թե, մեկնելուս պատճառներից հիմնականը հենց միջավայրում առողջ ամբիցիաները իրականցնելու հնարավորության բացակայությունն էր: Մոսկվան ինձ թվում էր մեծ ու ահարկու մի փորձաշրջան, որը կտար այդ հնարավորութունը: Մոսկվան մեծ համարձակություն էր, մեծ հանդգնություն, բայց նաև փորձառություն այն առումով , որ ինքս էի որոշում, թե ինչ ճանապարհով գտնեմ ինձ:
Շարունակությունն` այստեղ