Aroxj.am-ը գրում է․
Կապտուկների առկայությունը միշտ չէ, որ վնասվածքի արդյունք է: Լինում են դեպքեր, երբ դուք ոչ մի տեղ չեք խփվել, հարված չեք ստացել, սակայն մաշկի վրա կապտուկներ կան: Սա արդեն խոսում է, ոչ թե ֆիզիկական ներգործության արդյունքում առաջացած կապտուկի, այլ առողջական խնդիրների առաջցաման մասին: Կապտուկները կամ բժշկական լեզվով ասած գեմատոման դա ներքին վնասվածքի կամ օրգանիզմի ֆունկցիոնալ խանգարման արդյունքում հավաքված արյուն է, որը մազանոթներից անցնում է փափուկ հյուսվածքներ, ժամանակի ընթացքում գույնը փոխում է և դառնում է կապտուկ կամ գեմատոմա: Այն սկզբում լինում է կարմիր, հետո կարող է դառնալ կապույտ, մուգ դեղին ու կանաչավուն: Եթե դա առաջացել է հարվածի արդյունքում, ապա անհանգստանալու բան չկա, սակայն եթե դուք որևէ հարված ու ֆիզիկական ներգործություն չեք ունեցել, սակայն մաշկի վրա գեմատոմաներ են առաջացել, ապա դա կարող է լինել առողջական խնդիրների պատճառ: Եվ այսպես Aroxj.am-ը ներկայացնում է այն պատճառներն ու հնարավոր հիվանդությունները, երբ առանց հարվածի ձեր մարմնի տարբեր հատվածներում առաջանում են կապտուկներ կամ գեմատոմաներ՝
1.Երակների պատերի բարձր թափանցելիություն
Սա հնարավոր է դառնում այն դեպքում, երբ օրգանիզմում վիտամին C,K ևP-ի պակաս կա: Այդ ժամանակ խախտվում է կոլագենի արտադրությունը, ինչը հանգեցնում է երակների պատերի փխրունության: Արդյունքում ներքին արյունահոսությունները դառնում են հաճախակի: Սա կարող է հուշել շաքարային դիաբետի մասին: (Կարդացեք նաև Որքան է պետք է լինի շաքարի մակարդակը օրգանիզմում)
2. Հորմոնալ խախտումներ
Գեմատոմաների <<անհիմն>> առաջացման պատճառ կարող են լինել մի շարք այլ հորմոնալ խախտումներ: Եթե դուք շաքարային դիաբետ չունեք և հետազոտությունն էլ ցույց չի տվել դիաբետի նշան, ապա հարկավոր է նաև այլ հետազոտություններ անցնել: (Կարդացեք նաև Որքան պետք է լինի տեստոստերոնի մակարդակը օրգանիզմում)
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ