Այս դիետային պետք է հետևել ընդամենը երեք օր, որից հետո կարող եք վերադառնալ ձեր սովորական սննդակարգին:

Առաջին օր

Նախաճաշին խմեք մի գավաթ առանց շաքար սև սուրճ կամ թեյ, կերեք  մեկ կտոր հաց՝ կարագով ու  ջեմով:

2-րդ նախաճաշին հարկավոր է ուտել կես բաժին թուրինջ:

Մինչև ճաշն ընկած ժամանակահատվածում՝ լանչին, կերեք մեկ կտոր հաց և չորս բողկ:

Իսկ ճաշը պետք է լինի առավել  հագեցած՝ 100գ անյուղ և մաշկը հեռացրած հավի միս, մեկ բաժակ եփած լոբի և մեկ կտոր հաց: Մեկ բաժին հավին ավելացրեք մեկ թեյի գդալ սոյայի սոուս և եփեք:

Մինչև քնելը խորհուրդ է տրվում ուտել մեկ խնձոր:

Երկրորդ օրը

Նախաճաշին խմեք սև սուրճ կամ թեյ, կրկին առանց շաքարի, մեկ ձու՝ խաշած կամ ձվածեղ և մեկ կտոր հաց:

2-րդ նախաճաշին կերեք մեկ բանան։

Ճաշի ժամին հարկավոր է ուտել 1 բաժակ կաթնաշոռ, սամիթ և 4 բողկ։

Քնելուց առաջ խորհուրդ է տրվում խմել թեյ՝ երկու սալորաչրի հետ:

Երրորդ օրը

Նախաճաշին կրկին սև սուրճ կամ թեյ՝ առանց շաքարի  և մեկ կտոր հաց:

2-րդ նախաճաշին՝ մեկ խնձոր։

Իսկ լանչին ՝ 1 խաշած ձու, 1 վարունգ (թարմ կամ աղի), 4 բողկ։

Ճաշին 1 բաժին հավի միս, խաշած բազուկ և մի կտոր հաց կերեք:

Երեկոյան՝ 1 խնձոր կերեք:

Այս դիետան կարելի է կրկնել ամիսը մեկ անգամ: Նշված սննդակարգին հետևելու շնորհիվ 3 օրում կկորցնեք 2-5 կիլոգրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել