Անցած մի քանի օրերի դոլարա-դրամային վայրիվերումները մեծ ցնցումների հանգեցրին մեր ամբողջ հասարակությանը: Արդյունքը եղավ այն, որ նույն հասարակության տարբեր բևեռները նորից հակադրվեցին միմյանց նկատմամբ, մեկը որպես տուժող, մյուսը՝ մեղավոր: 
Եղան մարդիկ, որոնք օգուտներ քաղեցին տուժողների մեծ բանակի հաշվին: Շատերը սթրես վերապրեցին և դարձան մելամաղձոտ, սակայն դրանից մարդկանց դիմադրողականությունը չբարձրացավ: 
Որն է խնդրի պատճառը.
Մեր հասարակությունը, սկսած 90-ականներից, գնում է արժեքների փոշիացման կամ նյութականացման ճանապարհով: Ղարաբաղյան ազատամարտի տարիներին մենք դա չէինք զգում, որովհետև մեր մտքում հիմնականում մեր հայրենիքի ազատագրումն էր, սակայն շահելով մարտի դաշտում՝ մեծ բացթողումներ ունեցանք տնտեսական հարաբերություններում և չկարողացանք դրանք ճիշտ ռելսերի վրա դնալ:
Դա է պատճառը, որ իրական արժեքներն օրեցօր լքում են մեզ: Պարզելով շուկայական տնտեսության դրոշը՝ չենք ընկալել ազատ շուկայի էությունը, չտեսավարի ենք վերաբերվում նյութական արժեքների ու փողի նկատմամբ: Դա է պատճառը, որ մեզանում գոյություն ունի մոնոպոլ տնտեսություն, իսկ սովորական քաղաքացին չունի բավարար գիտելիքներ իրավունքի և բիզնեսի դաշտում:
Աղքատ է այն հասարակությունը, որն ապրում է միայն հանուն նյութական արժեքների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել