Արդեն երկրորդ տարին է, որ կազմակերպում ենք «Լավագույն համայնքային տոնածառ մրցույթը», և այս նախաձեռնությունում անցյալ տարի հաղթել է Գյումրին:
Այն, որ քաղաքն իր տոնական զարդարաքով աչքի է ընկնում, բնական է:
Սակայն մի քանի դիտարկումներ տոնական տրամադրության և առհասարակ մեր ուրախանալու մշակույթի վերաբերյալ:
Նախ, որ ՀՀ ոչ բոլոր բնակավայրերն են տեղադրում տոնածառեր, և առավելապես գյուղական քիչ համայնքներ են կարողանում ապահովել մինիմալ տոնական տրամադրություն ու կազմակերպել համապատասխան հարդարանք:
Գյուղական բնակավայրերում այս խնդիրը քիչ թե շատ լուծում են դպրոցները` իրենց բակերում տեղադրելով տոնածառեր:
Շատ բնակավայրերում չկա տոնական օրերի նախամուտք (տոնածառի լուծերի վառման արարողություն) կամ միջոցառումներ, համերգային համարներ և այլն
Այն համայանքները, որոնք ունեն տոնածառեր, չեն ավելացնում ու բարելավում եղածը կամ դա անում են չնչին չափով:
Ստացվում է, որ մեր ուրախանալու մշակույթը կայացման դանդաղ ընթացք ունի, և ինչի վրա կանգ առնելու կարիք կա։
Առհասարակ ձմեռը բոլոր ժամանակներում եղել և մնում է սոցիալապես ծանր ժամանակահատված, և մենք պետք է կարողանանք եղած ուրախ ու տոնական տրամադրության հնարավորությունը կիրառել ճիշտ ու նպատակային: