Ինչո՞ւ ես զարմացած նայում ,կյանքը հեռացել է,տես՛ անգամ հեռուներն են հեռանում ,անգամ մոտիկներն են հեռու դառնում ,կյանքը ավարտեց,մնաց` հեքիաթը իմ գեղեցիկ ,ա՜խ հեքիաթ ,անվարտես դու ,անվարտ ինչպես հավերժությունը,քո ամեն մի էջում  ես եմ ,կարծես ես եմ քո տողերը ,ա՜խ իմ հեքիաթ,ա՜խ գրկիր՛ նորից ,ու մեղմ պատմիր՛ ինձ .իմ մասին ...
Մենակ եմ ,զգում եմ մի կես դատարկություն ,զգում եմ հալծված մի ցավ,զգում եմ ,ա՜խ զգում եմ քո բացակայությունը ,զգում եմ որ օդս, ա՜խ օդ չի հերիքում միջև հոգիս,ա՜խ քամիներ ,ա՜խ մենության իմ ուղիներ,ես մենակ եմ `օտարության մեջ,քնքուշ են հողմերը ,քնքուշ է ծովը իմ , ես ուզում եմ ,ախ ուզում եմ մի ծով դառնալ,ու անվերջ ծփալ ,անվերջ խփել եզրերին կյանքի ,ու ցավս դնեմ մեղմորեն խեղճ ու կրակ ավազներին ...
Ու նավակս իմ ,մեծ չէ սիրելիս ,մեկ հանդարտ է նա լող անում ,մեկ ննջում է ծովին ալեկոծ,ու օրորում է կյանքը ինձ ,օրորում է երազներս լուռ .........
Ունեմ երազ,հեռվից մի երազ ,դա դու ես ,դու իմ սեր ու սիրելի .......Անունս կորցրել եմ ,չունեմ անձնագիր, հավատ սիրելիս ես հասցե չունեմ ,կարծես թափառ մի շրջիկ լինեմ ,անջուր ու անարմատ մի ծաղիկ լինեմ ,անզայացածեն ոտքերս հավատա , հոգնել եմ քեզ չհասնելուց,քանի դեռ կյանքս քայլ է անում ,ա՜խ ես նրա հետեվից քեզ մոտ եմ վազում ,ունեմ հույս ,ա՜խ արձագանքի սեր իմ ,որ գտնեմ քեզ ,որ փայփայեմ քեզ........Ա՜խ էլ ինչպես սիրեմ քեզ ,որ իմ մեղմ սիրուց էլ դու չմեռնես,ասա՛ իմ սեր ,քեզ ինչպես՞ ես գրկեմ, որ չմրսես,բայց ավաղ երբ գրկում եմ քեզ ,ասես խեխդվում ես գրկումս ,ասես շնչահեղձ ես լինում ,ախր ես կյանքը չեմ ,այլ շնչի՛ր ինձ , ես ուրիշ կյանք եմ ,ես անուն չունեմ ,մենք նմանենք սեր ,ա՜խ թող գրկեմ,ու դու մեղմ ու անուշ գուցե և  ծակես ,բայց քո ծակոցն անգամ ,ա՜խ սեր իմ քո ծակոցն անգամ մեղմ է ու գեղեցիկ ........
Ու հեռվում ,կյանքից հեռու ,մի կես մարդեմ ես ,իրոք անգամ կյանքում ես կես եմ ,ոչ լիովին ,ախր ինչպես լինեմ ես լիացած ,երբ կես է հոգիս,որ սիրում եմ սակայն գիտենալով, որ այդ սերը ,մի փունջ է ,մի փունջ անհնարին ......
Հեռվից ձյունը մեղմ ,իջնում է ուսերիս ,ու մեղմ անրջվում մաշված շորերիս,իսկ ես գլուխս կախ ,կարծես իմ անզոր ձեռքերով,տաքացնում եմ քարը շիրիմիտ ,ու մեղմ տաք օդեմ հավաքում ինքս իմ մարմնից դուրս եկած ցավից,ա՜խ ես իմ ցավով եմ քեզ տաքացնում ,ա՜խ ես իմ սառած ձեռքերով եմ քեզ ջերմացնում ,բայց հավատ՛ գարուն կգա ,ու ես էլ կհալչեմ ,գարուն կգա և իմ փոխարեն քեզ ծաղիկները մեղմ կշոյեն ,քեզ իմ փոխարեն անուշ հովերը կփայփայեն ,իսկ ես ձմեռ եմ ,ներիր սիրելիս չեմ կարող գարունը սիրել ,ես ատում եմ ծաղկքունքը ,ես ատում եմ նոր ծնված ծաղիկը ,ես իմ հինեմ ուզում ,ու ախ սիրելիս ,քանի՞ ծաղիկ եմ ես թողել հեռվում ,մեկը ,դա դուես. ես ձյուն եմ ,ու մեղմ իջնում է քարիդ սլացիկ,ու մեղմ արցունք դառնում ,ու գլորվում եմ ,գլորվում եմ ու մեղմ շոյվում ու շոյում ......
Ու մարմինս շոյեմ ,ու մարմինս զգամ ,վերջապես ախր ես էլ տեսնեմ ինքս ինձ ,ու կանգնեմ հայելու առաջ ,ու կեղծ ժպիտով ժպտամ ինձ ,ու կախեմ գլուխս ինքս իմ առաջ ,որ սա ես եմ ,կոտորված մի ցավ եմ ,ու կուլ գնացած մի երազանք .
Չե այսօր ես երջանիկ եմ ,թեկուզ և քո շիրմի առաջ ,ես երջանիկ եմ, քանի որ ա՜խ սիրելիս քո դեմ եմ չոքած,վերջապես ես էլ նստեցի ,բայց նորից քո լռույթյունը ,բայց նորից քո մեղմ խլությունը.քո փոխարեն խոսում է `մեղմ քամին ,մեղմ սառնությունը ,ու մեղմ ձյուն ,այնքան եմ մեղմ են նրանք գոռում,այնքան մեղմ են իրար նայում ,որ խլանում է անգամ ցավս ինձ վրա .իսկ ով գիտի թե ես ինչեմ զգում ,միայն տեսնում են որ տխուր եմ ,սակայն ի սեր ԱՍՏԾՈւ  ես տխուր չեմ ,ես ախր, ես ավելին եմ զգում ,ցավս,սերս,կարոտս խառնվել են իրար ,ու դատարկում են շունչը իմ ,իրար հերթ տված հալածում են ,ու մեղմ կոտորում իմ հիվանդ հոգին .....

Ահա նորից առավոտ ,չեմ նկատել թե քո քարին ինչպես եմ քնել,երևի նորից զգացել եմ քո մեղմ քունը աչքերիս ,ու մեղմ ննջել եմ ,ինչպես առաջ ,երբ շոյում էիր գլուխս ,ու ես մեղմ ննջում էի ,քնում ,ու կտրվում դաժան այս կյանքից,մեղմ անձրև է գալիս ,տես ջրում է մեղմ քո չորացած ծաղիկները ,տես կյանքը գեղեցիկ է անձրևի տակ,տես հալչում եմ սառույց դարցած երազները մեր ,ա՜խ սիրելիս ,նորից եմ սիրում ,օր-օրի ավելի եմ սիրում քեզ ,ախ սիրելիս ես քեզ շատեմ սիրում ,ու ավելի եմ կարոտում ,երբ մի պահ անձրև ուշանում է ,երբ մի պահ չեմ կարոտում կարծես սերը նեղանում է ,ու հեռնում ,ա՜խ միայն իմ ցավն է ինձ  ստիպում ,որ սիրեմ ,ա՜խ ապրեմ ,ու հասնեմ քեզ :

Բարև մուրացկան ,լսիր խենթ ,մի բան նվագի՛ր իմ հնացած ցավի համար ,ու հանեց նա իր ձեռքերը մաշված ,ու մեղմ սկսեց ձեռքերով հոգնած, նորից նվագել սպեղները լուռ ,նա նվագում էր ,մեղմ ստեղծում էր կատարյալ մի կյանք ,ու ես փակում էի աչքերս լուռ,ու մեղմ ինքս իմ ներսում փնտրում էի քեզ,որ մենք էլ դառնանք մի մեղեդի ,ու դուրս գանք այս խեխճ մատներից ,ա՜խ սիրելիս նա նվագում էր ու պատմում էր ցավը իմ ,այդ սպեղները մեր ,ախ մեր վերջին օրն էին ,ու մեր չսկսվող սկիզբը ,վերջ ,վերջ սիրելիս ,նա վերջին անգամ էր նվագում ,քանի որ ցավը իմ մեկն է ,դա դու ես ,նա քեզ էր նվագում ,ու մեղմ ցույց տալիս քեզ իմ աչքերում ,նրա ձեռքերը ,ա՜խ ինչքան մաշված էին ,բայց այնքան մեծ էր ցավի մեղեդին ,որ լռության մեջ մի ճիչ էր լսվում ,որ մենության մեջ ,ամբող էր կերտում ....
Նվագի՛ր ,ախ նվագի՛ր խեխճ մուրացկան ,նվագի՛ր ցավը իմ ,թո՛ղ ցավս սպեղներին մնա ,վանի՛ր ցավը իմ ,սպանիր քո ձեռքերով այն ,խեխդի՛ր մեղեդուդ մեջ ,ախ վանի՛ր ցավը իմ ,վանիր,բայց ո՛չ ,եթե վանես, էլ ես ինչպես սիրեմ դատարկ իմ հոգով ,էլ ես ինչպես սիրեմ ,էլ ես ինչպես կարոտեմ .Ու նվագում էր նա ,նվագում էր մեղմ,նվագում էր կյանքը իմ ,նվագում էր ցավը իմ ,ու մեղմ թողնում էր մեղեդին, ցավաց լռությանս մեջ ,իմ իսկ մեղեդին ,ախ մեղեդիս ,մեղմ նվագվում էր ,այդ ձեռքերով մաշված.ու ին՞չ, ինչո՞ւ ես զարմանում ,կյանքը չի էլ եղել,և թե նա եղել է ,ուրմեն հեռացել է ,իսկ եթե չկա ,վերջ սիրելիս ,մի էլ հավատ թե մի օր կգա ,պատրանք է ,ու փուչ,ես դա տեսնում եմ ,ու մեղմ զգում ,միթե՞ սուտ չէ ,հավատալ սիրուն երբ նա անտեսք է ,ախր ես չեմ տեսնում սերը ,ախր ես զգում եմ ,էլ ոնց չհավատամ ,բայց մ՛ի զարմացիր ,կյանքը հեռվում է ,նա չկա ,ու չի լինի,գուցե եղել է ,բայց էլ չի գալու ..........
Ա՜խ կարոտում եմ քեզ,ինչքան՞ կարողեմ ես անվերջ ասել,միթ՞ե անգամ դու չես տեսնում ,որ կարոտից եմ ես անվերջ տանջվում ,ախր ,սերս ժամանակավոր էի  գտել այս կյանքում ,ու կյանքը,ա՜խ դառը կյանքը չթողեց,չթողեց գոնե մեկ վայրկյան էլ սերս ապրեմ ,նա խլեց այն ,խլեց ու տարավ,անգամ իր հասցենել նա չասեց,որ ես դառնամ գուցե օրերից մի օր մի կյանքի ճամփորդ ,որ հասնեմ ինչ որ մի տեղ ,ու ա՜խ սիրելիս տեսնեմ քեզ հեռվում ,գամ ու մեղմ գրկեմ ,համբուրեմ ,ու քեզ ել տանեմ կյանքից այս խելառ,ու ա՜խ միասին դառնանք մի ճամփորդ մեկը ,միայն մեկ ճամփորդ ,որ ոչ ոք չիմանա ,ա՜խ չիմանա, որ ես և դու ենք մեր սերը սիրում .

Թե մեղքս միայն սիրելն է սեր իմ ,ապա դու ինձ կալանավոր՛ի ,փակի՛ր քո ներսում ,ու ցմահ դատիր ,եթե միայն սերն հանցանք ես համարում ,ախր չգիտես, որ քո սերնեմ  ես ապրում ,որ հանուն իմ ու քո սիրո եմ ,ես ցմահ դատվում ..........
Ես խնդրում եմ քեզ,խնդրում՛ եմ մի պահ, ախ սիրի՛ր ինձ ,բայց ո՛չ ,դու դա չես կարող,դու կարող ես միայն ասել, ու անվերջ ասել`,ես քեզ սիրում եմ ,չ՛է սիրելիս չես կարող ինձ նման մեղմ սիրել,ես սիրելուց միշտեմ լռում ,իսդ դու ,իսկ դու սիրելուց չես էլ լռում ,չես վայելում ,դրա համարել երևի չես էլ սիրում ,բայց լռի՛ր դու ,թող՛ որ ես վայելեմ ,դու ընդամենը այդ մեղավոր աչքերդ փակ ,թո՛ղ որ շուրթերս հպվեն քեզ,ու մեղմ քամեմ ,ախ մեղմ քամեմ հոգիդ սիրելիս ,փակվի՛ր ինչքան կուզես,բայց շուրթերդ ու հոգիդ բաց ,որ ես չմնամ ծարավ ու սոված,թող՛ քամեմ քեզ ,թո՛ղ որ հալածեմ ,թո՛ղ որ կատաղած հոգիս ատամներով ,ախ քամի ,քամի անտարբեր հոգիդ,ու թող իմ հալածանքով քեզ մեղմ շշնջամ ասեմ` սիրելիս քեզ շատեմ սիրում .ինչքա՞ն կարողեմ ասել,ես քեզ կարոտել եմ ,բայց մեկէ դա դու չես զգում ,դու անզգայես ,սակայն ինչ արած եթե ուզում ես ինձ հավերժ դատիր ,միայն թե դատելուց առաջ թող որ հոգիդ քամեմ ,ու մեղմ համբուրեմ ,ես չեմ մեղավոր որ սիրում եմ քեզ ,այլ դու ես մեղավոր ,որ պաշտում եմ քեզ...
Դատի՛ր սիրելիս ,ինձ ցմահ դատի՛ր ......
Մ՛ի զարմացիր ,կյանքը այլևս չկա,իսկ թե եղել է ,նա հեռացել է ...ես և դու ,միայն ես և դու ,մնացինք ,տես դատողը դու ես ,իսկ եթե դատես դու լավ իմացիր ,իմ խուցը քո սիրտն է լինելու ,իսկ հացս քո հոգին ,ու երբ շշնչահեղձ լինես չզարմանաս,ծարավ հոգիս ,քեզ է խմելու ,ախ դու մեղավոր իմ սեր ......Մի գուցե մեզ էլ ա՛յս էր վիճակված. դու դատավոր ,իսկ ես անմեղ մեղավոր ,ախ սիրելիս դատի՛ր ոնց կուզես,մեկէ դրանից ոչինչ չի փոխվի .........

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել