ԽՍՀՄ-ի ԿԳԲ-ն իր դրական կողմերն էլ է ունեցել. Մանավանդ հիմա...
«Այ ոչխար, 150000 դրամ աշխատավարձ ես ստանում, 350 հազար տալիս ես, սև խավիար, հետն էլ 1 միլիոնի վիսկիներ ու ջիներ ես առնում Ամանորի սեղանի համա՞ր, հետն էլ ձեռի հետ հայտարարում ես, որ Նոր Տարվա գիշերը տնեցիների հետ մի թաս բան կխմես, հետո կպոկվես Մադրիդ քեֆդ շարունակելու՝ մոռանալով, որ երբ մի ժամանակ առաջ քաղծառայողով «վռոդի կրիր» ու պետական քյալամ աշխատանքի անցար, նույնիսկ դուզ գույնի հագնելու բան չունեիր», այս ամենն ուղղված է մի «կարգին» տղու, ով հաստատ կհասկանա, որ սա իրեն է վերաբերում, սակայն ինչպես հասկանում եք, այս բառերը կարելի է շատ հանգիստ ասել այսօրվա պետական չինոնվնիկներից շատ-շատերին:
Որ ԽՍՀՄ տարիներին գործող ԿԳԲ-ն շատ անմեղ մարդկանց գլուխ է կերել, մեկնաբանության կարիք չունի, այսինքն անժխտելի է: Բայց չփաստել, որ նույն ԿԳԲ-ի պրիոյոմներն այսօր շատ տեղին կլինեին, նամանավանդ, երբ խոսքը գնում է մեր այսօրվա Հայաստանի պետական չինովնիկների 95 տոկոսի մասին: Այո միայն ԿԳԲ-ի «պրիյոմնները» կարող էին ստիպել որոշ շան տղերքի հիշել, որ գոնե վախից դրդված (որ հանկարծ պոչներին չնստեին) կարելի է մի քիչ ավելի զուսպ լինել և չնյարդայնացնել քրտինքով, աշխատանքով ապրող մարդկանց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=629158603863063&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել