missile-iran1in.am-ը գրում է․

Իրանը հատուկ տեղ է զբաղեցնում այն երկրների շարքում, որոնք ունեն հրթիռային արդյունաբերություն: Այդ տեսանկյունից Իրանը զիջում է ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Չինաստանին՝ ասել է Իրանի պաշտպանության նախարար Հուսեին Դոհգանը: Այս մասին հաղորդում է նորությունների tasnimnews կայքը:

Դոհգանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում Իրանի հրթիռային արդյունաբերությունը զգալի ձեռքբերումներ է ունեցել: Իրանը ոչ ոքի թույլ չի տա կասկածել իրանական հրթիռային արդյունաբերության առաջընթացին կամ էլ այդ հարցը քննարկման դնել՝ ասել է նախարարը:

Նրա խոսքերով՝ հրթիռների արտադրության ժամանակ Իրանը ձգտել է մեծացնել թիրախի դիպուկությունը և հրթիռի հայտնաբերման ժամանակը:

Նախարարը նշել է, որ Իրանի ազգային անվտանգության ապահովումն ու Իրաքում սրբատեղիների պաշտպանությունը կարմիր գիծ է հանդիսանում Թեհրանի համար: «Եթե ԻՊ-ը կամ այլ զինված խմբավորում դիպչի սրբատեղիներին, Իրանը ձեռքերը ծալած չի նստի»,- ընդգծել է նախարարը:

Դոհգանը նշել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն համարձակվի հարձակվել Իրանի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել