Ամեն օր արթնանում ես, ապրում ես քո սովորական օրը՝ սովորական գործերով ու սովորություններով: Անում ես քայլեր ու գործողություններ, որոնք քո բնավորության ու ապրելակերպի մասն են ու երբեք մտքովդ չի անցնում, որ մարդիկ կարող են նկատել դա ու մի օր ասել, որ դու ինչ-որ բան անում ես ճիշտ ու լավ:
Իրոք հուզիչ է ու հաճելի, երբ որ մարդիկ գնահատում են ոչ միայն լավ կամ վատ երգելդ, այլ նաև ապրելուդ կերպը, քայլերդ ու պահվածքդ: Արթնացա առավոտյան, կարդացի իմ մասին հոդվածն ու լցվեցի ավելի լավ ու գեղեցիկ քայլեր անելու ցանկությամբ:
Կարդացի մարդկանց արձագանքները քոմենթների տեսքով ու էլի մի անգամ համոզվեցի, որ ոչ մի բան իզուր չի:
Ու հիմա ուզում եմ բոլորին՝ թե լրագրողներին, թե մարդկանց, ովքեր լսում են իմ երգերը, ասել...
Շնորհակալ եմ....
Որ օգնում եք ժպտալ, հավատալ ու օգտակար լինել....