Google ընկերությունը մեկ միլիոն դոլար կտրամադրի ցանցահենային մրցույթի ժամանակ Chrom բրաուզերում հայտնաբերված խոցելի մասերի համար: Այս մասին հայտնել է Forbes գործակալությունը:
Միլիոնը կկիսվի մրցույթի հաղթողների միջև` կախված այն հանգամանքից, թե ինչ մեթոդներ կկիրառեն նրանք:
Ամենամեծ մրցանակը` 60 հազար դոլարը, կտրվի այն ցանցահեններին, ովքեր կկարողանան ջարդել Chrome բրաուզերը` կիրառելով դրա խոցելի մասերը:
40 հազար դոլար կստանան նրանք, ովքեր կջարդեն բրաուզերը` կիրառելով ոչ միայն դրա, այլև Chrome-ի հետ համագործակցող այլ ծրագրերի խոցելի մասերը:
Եվ վերջապես 20 հազար դոլար կստանան այն ցանցահենները, ովքեր կկարողանան մուտք գործել Chrome օգտատերերի էջերը` կիրառելով Windows-ի և Flash-ի խոցելի մասերը` չփորձելով ջարդել բրաուզերը:
«Սա թույլ կտա մեզ պաշտպանել մեր օգտատերերին: Մենք ոչ միայն կկարողանանք ուղղել մեր սխալները, այլ նաև կկարողանանք բացահայտել Chrome բրաուզերի խոցելի մասերը»,- հայտարարել է ընկերության մենեջերներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել