‹‹Ես մարդկանց ոչ թե հագուստով, այլ բույրով եմ դատում››
‹‹Հավանաբար, տղամարդու համար դժվար է իմ փառքի ստվերում մնալը: Չէ որ նա երբեք չի վաստակի այնքան ,որքան ես եմ վաստակում››
‹‹ Ես միշտ եղել եմ երգչուհի և պարուհի, բայց միշտ երազել եմ դերասանուհի դառնալ ››
‹‹ Ինձ ասել էին, որ քսան տարեկանում մարդն ունենում է այն դեմքը, որը բնությունն է տվել նրան, հետո ունենում է այն դեմքը, որին արժանանում է: Ես գոհ եմ իմ դեմքից ››
‹‹ Կյանքում ամենաշատը սարսափում եմ հիվանդությունից ու մահվանից: Բայց առավել շատ սարսափում եմ միայնությունից : Դա է պատճառը, որ մենք ձգտում ենք դեպի ռիթմը, որովհետև մեզ սկսում են շատ սիրել, ուզում են մեզ շրջապատել: Հենց միայնության վախն է ինձ առաջ մղում››
‹‹Ես վարվում եմ այնպես, ինչպես իմ ինտուիցիան է ինձ հուշում: Կարծում եմ օտարի խորհուրդները լսելը լավ է, բայց ի վերջո, ես միակն եմ, որ գիտեմ, թե ինչն է ինձ համար լավ ››
‹‹Եթե փողն է մարդու համար նպատակային, ապա նա ‹‹հեռու›› չի գնա: Մարդը կարող է երազել հաջողակ լինելու մասին, բայց եթե աշխարհայացը փողն է, ապա կվերածվի դատարկության: Ներքուստ մարդուն պետք է կիրքը շարժի››
‹‹Գեղեցկությունը մաշկի ներսում է: Կարծում եմ, կարևոր է ներդաշնակություն գտնել խելքի, մարմնի և հոգու միջև››
Շարունակությունն` այստեղ