Ամեն մի հայ պետք է հարգի ու սիրի իր երկրի պետական դրոշը, բայց փաստորեն էս մեր «գայիշնիկների» մի մասը ոչ միայն զզվում են ՀՀ ազգային դրոշից, այլև մեքենան կանգնացնում են ու տուգանում պետհամարանիշի վրա փակցրած ՀՀ դրոշի համար ու պնդում, որ տենց օրենք կա: Փող պոկելու շատ լավ ձև ա, մանավանդ եթե վարորդը մեծահասակ ա ու անտեղյակ օրենքներից: Բա լավ սաղ հեչ, բա դուք հայի նամուս էլ չունեք, որ ազգային դրոշի համար փող եք պոկում, իսկ էն «կառտոշկով բարձած» երթուղայինները չեք էլ կանգնացնում: Դուք հայ կոչվելու իրավունք չունեք, էդ օրենքը գրողին էլ, եթե կա տենց օրենք, կարելի ա ազգի դավաճան անվանել:
P.S. Մյուս անգամ մեքենայիս համարներին Տաջիկստանի դրոշն եմ կպցնելու, որովհետև հայկականը արդեն պոկել եմ, որ չտուգանեն էլ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



