Ինչքան ոգևորիչ է, ինչքան հաճելի այսօրվա շոուբիզնեսյան աղբի կողքին լսել այսպիսի մաքրամաքուր ժողովրդական կատարում: Սևակը, չնայած իր բացարձակ տաղանդի, փայլում է յուրահատուկ համեստությամբ, ինչը ստիպում է նրան ավելի մեծ սիրով ունկնդրես ու ակնդրես: Առահասարակ «Շանթի» «Ժողովրդական երգիչ» նախագիծը մի փառահեղ գաղափար էր, որն իսկապես յուրահատուկ շունչ հաղորդեց մեր պապերի երգերին ու դրանք ժողովրդական երգից հեռացած մեր հանրության դատին հանձնեց: Այսօր մեր Սևակը ներկայացնում է իր լավագույն երգերից մեկի՝ «Մի լացացնիի» հիման վրա նկարահանված տեսահոլովակ, որը նույնես շատ լավն է ստացվել: Իսկական նվեր է ժողովրդական երգի սիրահարների համար: респект и уважуха:)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել