Հայտնենք
Նորություն N1
Բնավիրման նախարարության աշխատակիցները ստում են, թե դիմել են ակտիվիստներին և մենք հրաժարվել ենք իրենց դեպքի վայրը ցույց տալ ու մյուս հարցերը պարզաբանել:
Նորություն N2
Ոստիկանությունից այսօր մեզ հեռախոսի զանգով մի քանի անգամ հրավիրել են ախպերական հանդիպման ինչ-որ մի տեղ դրսում: Երբ մենք փորձեցինք ճշտել մեր իրավական կարգավիճակը և թե արդյոք քրեական գործ հարուցվել է թե ոչ, պատասխանցին. «դե մենք էլ ենք շահագրգռված, բայց սկզբից կուզենայինք, հանդիպել, խոսել»: Հարգելի իրավապահներ, գուցե մոռացել եք, հիշեցնենք, որ ամեն ինչ պիտի արվի ըստ ընթացակարգի, օրենքով սահմանված կարգով, դուք պարտավոր եք ծանուցագիր ուղարկել մեզ` բացատրություն տալու կամ այլ հարցեր պարզաբանելու նպատակով:Էդ մայլայական ավանդույթները պրծան, զանգերով կանչել դուրս հանդիպման էլ չեք կարող: Օ-ր-ե-ն-ք-ո-վ....Այս ամենից կարելի է ենթադրել, որ իրավապահները բնավիրման նախարարության աշխատակցիների հետ համատեղ հեչ շահագրգռված չեն քրեական գործ հարուցել: Օրերս առանց մեր ներկայության տարբեր տիպի այցեր են կատարվել Խոսրովի արգելոց` հավանաբար կոծկելու հանցագործության բոլոր հետքերը:Սակայն մյուս կողմից օրեցօր բարձրացող հասարակական մեծ աղմուկը թույլ չի տալու կոծկել, կեղծել հանցագործության հետքերն ու շեղել մեզ մեր արդար պահանջից. այն է`գտնել կատարվածի իրական մեղավորներին, պատժել և պաշտոնաթող անել անգործունակ նախարարին: