Interpress.am-ը գրում է․

Սեմ Նազարյանն իր համբավը եւ միլիարդ դոլարի հարստությունը ձեռք է բերել Լոս Անջելեսում՝ ստեղծելով ակումբներ եւ ռեստորաններ, որոնք ներգրավվում են ամենամոդայիկ հայտնի երիտասարդներին: Նրա անվան հետ են կապված նաեւ Բեւերլի Հիլզի եւ Մայամիի Հարավային լողափի հյուրանոցները: Այս տարի նա հայացքն ուղղեց Լաս Վեգաս ու դիմեց համարձակ քայլի, օգոստոսին բացեց 1600 սենյականոց SLS Las Vegas հյուրանոցը եւ կազինոն:

Այնուհետեւ նա բախվեց Նեւադայի Ժամանցային խաղերի վերահսկիչ խորհրդին: Խորհուրդը Նազարյանի գործերի ընթացիկ ստուգում սկսեց: Նա դիմել էր Ժամանցային խաղերի խորհրդին լիցենզիա ստանալու համար, սակայն այժմ իր Vegas-ի ծրագրերը հայտնվել են խառնաշփոթության մեջ:

Քննիչները բացահայտել են նրա կոկաինի նոր օգտագործման փաստը, ինչպես նաեւ մոտ 3 մլն. դոլարի վճարումները մի ոճրագործի, որը դատվածություն ունի թմրանյութեր պահելու եւ փողերի լվացման համար: Գումարի մի մասն էլ վճարվել է կողոպուտի համար դատապարտված եւ Death Row Records-ի հիմնադիր Suge Knight-ին:

01

Նազարյանը վճարումները բնորոշել է շորթում: Երեքշաբթի նա Las Vegas հյուրանոցի ամբողջ կառավարումը հանձնեց իր հիմնական ներդրող Stockbridge Capital-ին: «Մենք կոլեկտիվ որոշում ենք կայացրել փոխել սեփականության գործող կառուցվածքը»,-գրավոր հայտարարության մեջ ասել է Stockbridge-ի կառավարման գծով գործադիր տնօրեն Թերի Ֆանչերը: Ֆանչերն այժմ իրականացնում է հյուրանոցի բոլոր գործողությունները. Նազարյանն այլեւս գլխավոր գործադիր տնօրեն չէ:

Նազարյանը համարվում է Լոս Անջելեսի գիշերային կյանքի գլխավոր ձեռնարկատերը: Նա ղեկավարում է ավելի քան 51 ռեստորաններ, այդ թվում, Umami եւ Katsuya ցանցը, 17 գիշերային ակումբներ եւ վեց բուտիկ հյուրանոցներ ԱՄՆ-ի ամբողջ տարածքում: 2016 թ.-ին նա նախատեսում է բացել լրացուցիչ 8 SLS հյուրանոցներ, այդ թվում Նյու Յորքում, Բահամներում եւ Պեկինում:

Տղայական կեցվածքով միլիարդատերը երեք տարի առաջ լրիվ տեղափոխվեց Վեգաս, քանի որ ծրագրել էր բացել իր կազինոն: Նա տեղափոխվեց 8.5 միլիոն արժողության, 14000 քառակուսի ֆուտ տարածքով առանձնատուն: «Այստեղ տեղափոխվելու հիմնական պատճառներից մեկն այն է, … որ ցանկանում էի դուրս գալ ինձ շրջապատող ապրելակերպից», – նա ասել է Ժամանցային խաղերի խորհրդին, որի անդամները նրան հարցաքննում էին կոկաինի օգտագործման համար:

02

Նազարյանը մտադիր է պահպանել Վեգաս հյուրանոցի իր 10% բաժնեմասը եւ շարունակել Ժամանցային խաղերի լիցենզիա ստանալու գործընթացը: Այն սկսվել է հինգշաբթի, նախքան Նեւադա Ժամանցային խաղերի հանձնաժողովը կիրականացներ խորհրդի վերահսկողությունը: Նահանգի օրենքը պահանջում է ավելի քան 5 տոկոս բաժնեմաս ունենալ խաղատան լիցենզիա ստանալու համար: Նազարյանը հրաժարվեց հարցազրույց տալ The Times-ին: Գիշերային կյանքի գործարարը 8 տարի պայքարել է, որպեսզի նախկին Sahara Hotel-ը վերածի անապատային թեժ կետի՝ Strip-ի հյուսիսային հատվածի վերակառուցման խարիսխի:

Նազարյանի խնդիրները ներկայացնում են Լաս Վեգասում կազինոյի սեփականատերերի գործունեության վերաբերյալ Ժամանցային խաղերի խորհրդի հետաքննության ամփոփ նկարագիրը: Քաղաքը պայքարում է մաքրել իր իմիջը գանգստերների հիմնադրման պահից ի վեր: Նեւադայի  կարգավորիչները մանրակրկիտ ուսումնասիրում են դիմորդների գործերը, կարծես նրանք բարձր պետական պաշտոնների թեկնածուներ են:

Լիցենզիաները հազվադեպ են տրվում, միայն Ժամանցային խաղերի վերահսկողության գործակալների կողմից կատարված երկարատեւ ու մանրազննին ստուգումներից հետո: Դրանք վերաբերում են դիմորդի ծախսերին, որոնք երբեմն կարող են հասնել միլիոնավոր դոլարների: Անցյալ տարի նահանգում միայն մեկ չսահմանափակված լիցենզիա է տրվել:
«Դա այն վատթարագույն գործընթացներից մեկն է, որի միջով երբեւէ անցնում ես», – ասաց հանձնաժողովի անդամ Ջոզեֆ Վ. Բրաունը: «Ձեր հոգին մերկանում է աշխարհի առաջ»:

04Երկու շաբաթ առաջ Նեւադայի Քարսոն քաղաքում սկսված երեքժամյա լսումների ժամանակ Նազարյանի թմրանյութերի օգտագործման եւ հանցագործների վճարումների մասին գործը բաժանվել էր մասերի: Նազարյանը սկզբում ասել էր քննիչներին, որ թմրանյութ է օգտագործել հեռավոր անցյալում: Բայց սուտը բացահայտվեց խորհրդի կողմից թմրանյութերի հատուկ քննության անցկացումից հետո: Լսումների ժամանակ նա խոստովանել է, որ վերջին ժամանակները կոկային է օգտագործել:

Փաստաբանների ուղեկցությամբ Նազարյանը հայտնել է խորհրդին, որ թմրանյութերի իր վերջին օգտագործումը եղել է «անզգուշություն» եւ «սխալմունք»: Բայց և պնդել է, որ այդ դրվագը մնացել է անցյալում, երբ ինքը սկսել է հաճախել գոլֆի մրցաշարին Մեքսիկայում: Սկզբնական ժխտումը նյարդայնացրել է խորհրդի անդամներին:

«Սկզբում մեկ հարց ունեին. արդյոք եղել է թմրանյութերի օգտագործում, բայց հետո ծագեց լրացուցիչ հարցը, թե որքան անկեղծ եք դրա մասին խոսելիս», -ասել է խորհրդի անդամ Թերի Ջոնսոնը: Հետաքննությունը պարզել է նաեւ երկու անգամ դատված հանցագործ Դերիք «Smokey» Ամսթրոնգի հետ վաղեմի կապերը , մի մարդու, որին Նազարյանը մեղադրում է շանտաժի մեջ: 43-ամյա Ամսթրոգը՝ West Los Angeles էկզոտիկ մեքենայի նախկին վերազինողը, The Times-ին տված հարցազրույցի ժամանակ հերքել է խախտումների մասին մեղադրանքը: Նա իրեն կոչել է Նազարյանի բիզնես-գործընկեր եւ «գործեր հարթող»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել