Մի երիտասարդ լավ տրամադրությամբ երթևեկում էր իր նոր փայլուն «Յագուարով»՝ քթի տակ ինչ-որ մեղեդի երգելով: Հանկարծ ճամփեզրին նստած երեխաներ տեսավ, ովքեր մեքենա էին կանգնեցնում: Դանդաղեցրեց արագությունը, զգուշորեն անցավ նրանց կողքից ու երբ փորձեց կրկին սեղմել արագության ոտնակին, հանկարծ լսեց, որ մեքենային մի քար կպավ: Երիտասարդը կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ և բռնելով տղաներից մեկի օձիքից՝ սկսեց թափ տալ՝ գոռալով.
— Ինչու՞ նետեցիր այդ քարը: Գիտե՞ս, թե այս մեքենան ինչ թանկ արժե:
— Ներեք ինձ, պարոն, — պատասխանեց տղան,-Ես նպատակ չունեի Ձեզ կամ Ձեր մեքենային վնաս պատճառել: Բանը նրանում է, որ եղբայրս հաշմանդամ է, նա սայլակից ընկել է և ես չեմ կարողանում նրան օգնել նորից բարձրանալ հաշմանդամի սայլակի վրա: Նա շատ ծանր է ինձ համար: Արդեն մի քանի ժամ է՝ մենք օգնություն ենք խնդրում, սակայն ոչ մի մեքենա կանգ չի առնում: Ես այլ ելք չունեի, քան Ձեզ վրա քար նետելը, այլապես Դուք նույնպես կանգ չէիք առնի:
Երիտասարդն օգնեց հաշմանդամին նստել սայլակի մեջ՝ մի կերպ զսպելով արցունքները: Հետո մոտեցավ մեքենային և տեսավ մեքենայի նոր փայլող դռան վրա քարի հարվածից առաջացած փոսը: Երկար տարիներ երթևեկեց այդ ավտոմեքենայով, և ամեն անգամ, երբ ավտոմեխանիկները նրան առաջարկում էին վերանորոգել այդ փոսը, մերժում էր, որովհետև փոսիկն ամեն անգամ նրան հիշեցնում էր, որ եթե անտեսես շշունջը, քեզ վրա քար կթռչի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/741998792555117?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել