Եթե տնտեսվարող սուբյեկտները փորձում են գերշահույթ ստանան այս իրավիճակում, և նրանց ընդհանրապես չի հետաքրքրում ՀՀ ՏՄՊՊՀ-ի ստուգումները և համապատասխան տույժերը, ապա նշանակում է այդ ժամանակահատվածում նրանք մի քանի անգամ ավել եկամուտ են ստանում վաճառված ապրանքից, քան գործող տույժերն են նման չարաշահումների համար: Եվ սա վառ օրինակ է, որ պետք է նման խախտումների դիմաց համաչափ պատասխան լինի, որ տվյալ սուբյեկտը վախենա չարաշահումներից: Օրինակ` մեծացնել տուգանքի տոկոսի չափը: Այլապես ամեն անգամ նման դեպքերում որոշ տնտեսվարող սուբյեկտներ թալանում են ժողովրդին՝ գիտակցելով, որ շահույթն ավելի մեծ է լինելու, քան տուգանքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=848429001844228&id=100000314094875&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել