Վերջին օրերին տարբեր ապրանքներ աննախադեպ թանկացել էին, այս թանկացումների ֆոնին համահունչ թանկացել էր նաև գազի գինը, ինչը վրդովմունքի պատճառ էր հանդիսացել վարորդների մոտ:

Կառավարության նիստին վարչապետը խիստ հորդորել էր պատկան մարմիններին զբաղվել գների անհիմն թանկացումների ուսումնասիրմամբ ու շտկմամբ: Այսօր արդեն պատկերն այլ է: Որոշ ապրանքների էժանացման հետ մեկտեղ գնանկում է նկատվում նաև գազալցակայաններում: Գազի գինը վերջին օրերին հատել էր 230 դրամի սահմանը, սակայն այսօր արդեն որոշ տեղերում գինը վերադարձվել է նախկինին, իսկ որոշ գազալցակայաններում էլ ասել են, որ մինչև երեկո կվերադարձնեն նախկին գնին:

Ստացվում է, որ երեկ քաղաքում տիրող խուճապն արհեստածին գործոններով էր պայմանավորված և ուղղակի անբարեխիղճ գործարարների գերշահույթ ստանալու միտման հետևանքն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել