Մեր շրջակա միջավայրում գտնվող վստահելի աղբյուրի հավաստմամբ ՛՛Հրապարակ՛՛ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը միջազգային ժուռնալիստների միությունում պարգևատրվել է ՛՛Լավագույն Դեզինֆորմատոր՛՛ տիտղոսով: Ավելի բարձր տիտղոսների հավակնության
նկրտումներով ՛՛Հրապարակ՛՛-ը կտրուկ փոխել է իր քաղաքականությունը: Ասում են, եթե թերթը չկրկնապատկի անգամ չքառապատկի իր Դեզինֆորմացիայի չափաբաժինը, այն հովանավորող ուժերը ուղղակի թերթի բոլոր համարները ճմռթելու են ու շպրտոտեն աջ ու ձախ: Հավանականություն մեծ է, որ շպրտվող թերթերից մի քանիսը կարող է դիպչել խմբագրության աշխատակիցների գլուխներին...

Կից տես նյութը, որը հրապարակվել է Հրապարակի այսօրվա համարում՝

Նախագահական ընտրություններին շեմին ԲՀԿ-ն «Կենտրոն» հեռուստաընկերությունում փոփոխություններ է ձեռնարկել

Նախագահական ընտրություններին շեմին ԲՀԿ-ն «Կենտրոն» հեռուստաընկերությունում փոփոխություններ է ձեռնարկել: Ըստ ԲՀԿ-ում շրջանառվող լուրերի` ղեկավարությունը մասնավորապես դժգոհ է լրատվականի ոչ հստակ ընդդիմադիր կեցվածքից, նյութերի որակից: Պահանջը սա է` պետք է լրատվականը սուր լինի` երկրի սոցիալական վիճակին համահունչ: Պետք է գերակշռեն կառավարությանը քննադատող նյութերը, որպեսզի արդարացված լինի իրենց պահանջը վարչապետին փոխելու վերաբերյալ: Այս համատեքստում չի բացառվում, որ փոխվի նաև լրատվականի ղեկավարը, ու որոշ լրագրողներ, որոնք իրենց տեղը կզիջեն ավելի սուր գրիչ ունեցողներին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել