Վերջին օրերին փոխարժեքի տանատանումներն անհանսգտություն էին առաջացրել հասարակության տարբեր շերտերում` գործարարաներից մինչև հասարակ քաղաքացիներ: Բազմաթիվ կարծիքներ և վերլուծություններ էին արվում դրամի հնարավոր արժևորման և ընդհակառակը՝ էլ ավելի արզեզրկման վերաբերյալ: Այս ամենի ֆոնին շուկայում սպեկուլյացիայի հետևանքով գրանցվել էր որոշակի ապրանքների գնաճ:
Այս հարցի շուրջ գործադիրի նիստում հանձնարարական է տրվել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին ուսումնասիրել շուկան և ամենօրյա հաշվետվություն ներկայացնել` հնարավոր սպեկուլյացիոն գործընթանցները կանխելու նպատակով: Մասնավորապես վարչապետը նշել է. «Երեկ` օրվա երկրորդ կեսից, և այսօր ֆինանսական շուկայում նկատվում է արժույթի կարգավորում: Սակայն մենք անհանգստացած ենք փոխանակման կետերում գնման և սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով: Մասնավորապես, երեկ շաքարի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացումներ կային: Հորդորում եմ Ձեզ խստագույնս հետևել` ամենայն պատասխանատվությամբ մոտենալով հարցին: Կառավարությունը չի հանդուրժելու անհիմն թանկացումները»:
Ո՞րը պետք է լինի հաջորդ կարևորագույն քայլը:
Փաստացի, այսօր առաջ է գալիս մեկ այլ խնդիր:
Ինչպես տեսանք, դրամի արժեզրկման հետևանքով եղան մի քանի ապրանքատեսակներ, որոնք գրանցել էին գնային փոփոխություն` թանկացել էին:
Այժմ դրամն արժևորվում է, և դա կանխատեսելի էր: Այն ապրանքները, որոնց թանկացումները մեկնաբանվում էին փոխարժեքի շուկայում դրամի գահավիժմամբ, այսօր փաստացի պետք է էժանանան:
Անհրաժեշտ է հնարավորինս վերահսկողություն սահմանել շուկայում և հետևել ապրանքների գների կարգավորմանը: