Աչքիս ես հասկացա, թե որտեղ էր անհետացել առգրավված հերոինի հսկայական խմբաքանակից մի քանի կիլոգրամը... Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի այսօրվա հայտարարությունից հետո կարելի ա ենթադրել, որ տղերքը մի լա՜վ դոզա են արել ու նոր են եկել ասուլիսի։
Իրոք փառահեղ մտքեր են հնչել։ Այն աստիճան փառահեղ, որ Փոխադրող միության անունը կարելի ա փոխել ու դարձնել Հետույքով մտածող գծատերերի միություն։ Աջ ու ձախ չընկնեմ, հետույքով մտածողների նախագահ Հրանտ Եղիազարյանն էսօր հայտարարել ա, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձը 150 էլ դառնա, մեկ է, ձեռք չի տալու, որովհետև վարորդները տակ են տալու։ Պետք ա լինի առնվազն 300 դրամ, որից 200-ը կգնա վարորդների սուբսիդավորմանը...
Կարծում եմ, որ իմաստ չկա բացատրելու, թե ինչ կարգի ավանակ պետք ա լինի մարդը, որ գոնե տեսականորեն հավատա, որ 300 դրամը էն մինիմալ չափն ա, որով երթուղայինները վնասով չեն աշխատի։ Էս «խելոքի» փաստարկը թանկացումներն են։ Մնում ա ճշտել, թե մեքենաների էդ ո՞ր ծախսերն են 3 անգամ ավելացել, որ 100 դրամն արդեն էն աստիճան չի հերիքում, որ պետք ա 3 անգամ տրանսպորտի գինը թանկանա։
Ու հերիք է վարորդներով ծածկվեք, տականքնե՛ր։ Էդ խեղճերից նենց պլաններ եք քերթում, որ հիմա վարորդների շահերի պաշտպանների դիրքերից հանդես գալը, մեղմ ասած, անբարոյականություն է։ Ինչպե՞ս կարելի է այս աստիճան համառ, բթամիտ ու ագահ լինել, ոնց էս գծատերերն են։ Գլուխները տենց էլ չի մտնում, որ Հայաստանում կարող ա ամեն ինչ թանկանա, ու մարդիկ կհանդուրժեն, բայց տրանսպորտի թանկացում սկզբունքորեն չեն հանդուրժի, որովհետև նախ ամեն անգամ երթուղային նստելիս իրենց նվաստացված են զգալու, երկրորդն էլ ձեր ագահության դեմ միակ հաջողված պայքարի փորձն ու հաղթանակի համն ունեն։ Այնպես որ, շարունակեք հետույքներով երևակայել, բայց դուք ավելի շուտ 300 անգամ բլդուխ կստանաք, քան 300 դրամանոց ուղեվարձ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/andranik.isahakyan.7/posts/1681607782065675?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել