Իրավիճակը նման է քացկեղի, ինչքան շատ ես բզում, էնքան մեռնելու արագությունը մեծանում ա: Իսկ քաղցկեղի դեմ պայքարող դեղամիջոցներ, ասում են, կա: Ուղղակի դեղ արտադրողները չեն թողնում, որ էտ միջոցները լայն տարածում գտնեն: Հիմա էս իրավիճակից ելք հաստատ կա, ուղղակի ինչ-որ մարդկանց ձեռնտու չի կարգավորումը, որովհետև միանգամից մեծ հարստություն ա դիզվում:
Ելքերից մեկը սպասելն ա, սպասել մինչև կշտանան, հետո լավ կլինի:
Իսկ Կենտրոնական բանկը ոչ միայն ակնհայտ ռազմավարություն չունի, այլ նաև չգիտի, որ ինքը Կենտրոնական բանկ ա: Որովհետև ուռճացված էդ կառույցը մենակ մեծ վարկային կազմակերպության դեր ա խաղում: Ոչ մի ազդեցություն գնագոյացման վրա: Ամեն ինչ մատնված ա ինքնահոսի:
Իսկ ի՞նչ ա մտածում ֆինանսների նախարարությունը. տո ես շատ գիտեմ, թե ինչ ա մտածում, միակ կարևոր բանը, որ կարան անեն, գոնե խուճապի դեմն առնելն ա: ԶԼՄ-ները մեռած են էս հարցում:
Գոնե մարդկանց համոզեն, որ, ասենք, 800 հատ հաց պետք չի առնել, որովհետև մեկ ա՝ 3 օրից էդ հացը պիտանի չի լինելու:
Մի ապուշ միտք էլ եմ լսել, որ դոլարի արժևորումը խթանելու է արտահանմանը: Դե արի ու մի ասա, խելքիդ ձուն գա, էսօր սպառողական ապրանքները մենք ներկրում ենք մեծամասամբ, իսկ Նոր Տարվան մոլիբդենի խտանյութ ոչ մեկը սեղանին չի դնելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.mikaelian/posts/10205037682208968?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել