Ինչ ուզում եք ասեք, բայց գայթակղման հնարքները հաճախ չար կատակներ են խաղում մեզ հետ։ Նրանք կարող են խաղալ մազերի հետ, լիզել իրենց շրթունքները, շոյել պարանոցը, խաղալ ինչ-որ իրերի հետ, որոնք հայտնվել են ձեռքի տակ, «պատահաբար» վայր գցեն դրանք ու բարձրացնեն… Բայց դա ամենևին էլ չինշանակում, որ կինը պատրաստ է սիրահարվել այն տղամարդուն, ում հանդեպ նա կիրառում է այդ հնարքները։ Նա պարզապես կարող է խոլերիկ լինել ու ի զորու չլինել տեղը հանգիստ նստելու։
Ստորև ներկայացնում եմ հենց այդպիսի մի կնոջ կողմից հեղինակած հոդվածը.
«Պատկերացրեք իմ զարմանքն ու սարսափը, երբ բոլոր ամսագրերում սկսեցին լույս տեսնել նման խորհուրդներ, թե բա շոյեք, ցուցադրեք, խաղացեք մազերի հետ… Գրողը տանի։ Իմ ձայնն էլ բնականից խռպոտ է։ Այդ օրվանից ես հանգիստ չունեմ։ Երբ պատրաստվում եմ հանդիպել ինչ-որ տղամարդու հետ, ում հետ ընկերներ ենք կամ էլ գործընկերներ, ես անպայման ինքնապարզաբանում եմ անում. «Չի կարելի խաղալ սեղանին դրված իրերով, մատիտներն ու գրիչները՝ դեն, մազերին ձեռք տալ չի կարելի, հռհռալ՝ ոչ մի դեպքում։ Դու բարոյական կին ես։» Ռոմանտիկ հանդիպումների ժամանակ, իհարկե, կարելի է թուլացնել վերահսկողությունը, բայց միևնույն է, մեկ-մեկ սկսում ես մտածել. «Կարո՞ղ է ես վիզս չափազանց եմ ցուցադրում։ Քանի՞ անգամ շոյեցի բաժակը։ Պատառաքղը գցեցի, իսկ հետո այնքան էրոտիկ վերցրեցի, որ հիմա նա կմտածի, որ ես փչացածի մեկն է»։ Նման խուճապային մտքերը, սիրելի ընկերներ, բավականաչափ փչացնում են կյանքդ, սպանում են ռոմանտիկան և էրոտիկան։
Ընդ որում, ձեզ թվում է՝ միայն կանանց ամսագրե՞րն են զբաղվում նման լուսաբանմամբ։ Տղամարդկանց ամսագրերը հետ չեն մնում, ու բոլորդ էլ լսած կլինեք, օրինակ, փիքափերների շարժման մասին։ Մի անգամ ես ծանոթացա մի տղամարդու հետ, ով իրեն տարօրինակ էր պահում։ Նա անդադար խաղում էր իր գոտու հետ, ձեռքերը կողերին էր դնում ու անընդհատ ի ցույց էր դնում իր բիցեպսները, իսկ հետո սկսեց Հոմերոսի «Իլիականից» մեջբերումներ անել։ Ես մտածեցի, որ նա աննորմալի մեկն է ու հետո միայն, երբ ես նրանից ձերբազատվեցի, ես հասկացա, որ նա այդ ամենը կարդացել էր տղամարդկանց ամսագրերում, որտեղ անդադար խորհուրդ են տալիս ի ցույց դնել մկանները, անընդահատ շեշտադրել բազմացման համար պատասխանատու օրգանների գոտին ու փորձել այնպես անել, որ խելացի մարդու տպավորություն թողնի։ Իբր, տեսեք-տեսեք, թե ինչ սեքսուալ ու խելացի եմ ես»։
Մի խոսքով, սիրելի մարդիկ, եկեք մոռանանք այդ հիմարությունների մասին ու սկսենք մեզ բնական պահել։ Հա, ու եթե կինը Ձեզ ուշադիր է լսում ու կոմպլիմենտներ է անում, դա դեռ չի նշանակում, որ նա ուզում է գայթակղել Ձեզ։ Մի պահ թույլ տվեք Ձեզ մտածել, որ Դուք իրոք լավ եք դրսևորել Ձեզ ու արժանի եք այդ հաճոյախոսություններին։
Մեկնաբանում է հոգեբանը.
Շոյելով ու այլ նման մանիպուլյացիաներով էրոտիկ ազդանշաններ տալու համար դեռ տաղանդ է պետք ունենալ։ Գրեթե ոչ ոք չի ծնվում գայթակղելու բնածին հմտություններով, ուստի պարզ է, որ ունիվերսալ կանոններ գոյություն չունեն, որոնք կհամապատասխանեին բոլորին։
Առաջինը
Տղամարդը վախում է, որ Դուք կարող եք իրեն վանել, անգամ եթե Դուք նրա դուրը շատ եք գալիս։ Դրա համար պետք է նրան ուշադրություն դարձնել, հասկացնել տալ, որ իրեն չեք պատրաստվում վանել։ Ու պետք չէ մռութներ անել կամ էլ գինու գավաթով խաղ անել. եթե մարդը քեզ դուր է գալիս, ու դա փոխադարձ է, ապա բավական է միայն մեկ ճիշտ հայացքը։
Երկրորդը
Տղամարդիկ արուներ են, ու նրանք ուզում են գրավել ու գլխավորը լինել, ուստի իրավիճակը պետք է այնպես կառուցել, որ նրան թվա, թե իրականում նա է Ձեզ ընտրել։ Երբ մոտենա՝ լսեք, թե ինչ է նա խոսում, մի երկու հարց տվեք ու սկսեք ադապտացվել՝ ըստ իրավիճակի։ Սակայն սա չի նշանակում, որ Դուք պետք է կրկնեք նրա դիրքերը, շնչեք նույն տեմպով և այլն, որովհետև դա կարող է ընկալվել որպես կապիկություն։
Պարզապես այնպես արեք, որ նա խոսի այնպիսի բաներից, որ իրեն հետաքրքիր է և շարունակեք հետաքրքրությամբ լսել նրան՝ մերթընդմերթ մասնակցելով խոսակցությանն ու Ձեր լրացումներն անելով։ Երբ նա անցնի իր մեծ սխրանքները նկարագրելուն, ու դա նա անպայմանորեն կանի, անպայման գովեք նրան, հիացեք նրա առնականությամբ ու հերոսությամբ։ Սակայն ոչ մի իմիտացիա պետք չէ, որովետև երբ մարդ ստիպված է իմիտացնել հետաքրքրությունն ու հիացմունքը, ապա գուցե դիմացինը նրան ամենևին էլ համակրելի չէ։