Yerevannews.am-ը գրում է․

Արուս Մկրտչյանը, ով հանրությանն առավել հայտնի է DJ Vakcina բեմական անունով, ինչպես միշտ կարողացավ իր գերազանց տրամադրությունն ու նախատոնական լիցքերը փոխանցել Yerevannews.am-ին: Իսկ մենք, իհարկե, փոխանցում ենք ձեզ: 

Անցյալ Նոր Տարին տանը չեմ դիմավորել աշխատանքային խիստ գրաֆիկիս պատճառով, բայց այս անգամ ամեն ինչ անելու եմ, որ տանը դիմավորեմ, որովհետև բալիկս արդեն ավելի մեծ է, ավելի գիտակից և ավելի շատ է զգում իմ կարիքը, իսկ ես, իհարկե, ցանկանում եմ նրա և ընտանիքիս կողքին լինել: 

Երբևէ Ձյունանուշ եղե՞լ եք հարցից հետո, Վակցինան երանությամբ հիշեց իր մանկությունը, երբ 4 տարեկանում փոքրիկ Ձյունանուշ է եղել մանկական հանդեսներից մեկի ժամանակ: Ձմեռ Պապիկից նվերներ ստանալու ցանկություններն Արուսիկ Վակցինայի մոտ երկուսն են. մեկը որպես կատակ, իսկ մյուսը փոքր ինչ անսպասելի, բայց ամենայն լրջությամբ: 

Կցանկանամ, որ Ձմեռ պապիկն իջեցնի դոլարի կուրսը: / ծիծաղում է և շարունակում/ Ավելի լիարժեք անձնական կյանք կցանկանամ ունենալ եկող տարում և հուսով եմ Ձմեռ պապիկն ինձ կօգնի այդ հարցում: Իհարկե լավ կլիներ, որ մինչև հիմա հավատայի Ձմեռ պապիկի գոյությանը, բայց չեմ հավատում, որովհետև 7 տարեկանում մեր տուն մի Ձմեռ պապ հյուր եկավ, և ես հասկացա, որ հայրիկս նրան ճանաչում է, իսկ հետո պարզեցի, որ հայրիկիս աշակերտներից մեկն է: Ճիշտն ասած չեմ հիշում այդ ժամանակ ստրես տարել եմ, թե՝ ոչ, բայց այդ միջադեպը որոշիչ եղավ Ձմեռ պապիկի գոյությանն այլևս չհավատալու հարցում: 

Վակցինայի Ամանորյա բարեմաղթանքները շատ պարզ, բայց միևնույն ժամանակ անչափ խորքային և հատուկ են հենց հայ հասարակության համար: 

Շատ եմ ցավում, երբ մարդկանց տեսնում եմ տխուր, մռայլ և դժգոհ դեմքերով: Պատճառներն, իհարկե, շատ են, և ես հասկանում եմ, որ կյանքը Հայաստանում շատ է դժվարացել: Այդ պատճառով էլ կմաղթեն բոլորին ժպիտներ թե´ տանը, թե´ դրսում, անհոգ կյանք և երջանկություն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել