Doctors.am-ը գրում է․
Ի՞նչ եք կարծում այս պատմություններից որն է ճշմարիտ

 

Ա. Կնոջ հղիությունը մի  ամբողջ տարի է տևել

 

Բ.8.5 կգ քաշով առողջ նորածին է ծնվել

 

Գ. Հղի կինը կրկին հղիացել է

 

Ճիշը պատասխանն է՝ բոլորը վերը նշվածները.

 

2009թ.–ին 31 ամյա կինը , ով հղի էր և պետք է աղջիկ ունենար, երկու շաբաթ անց կրկին հղիացավ տղա երեխայով: Սուպերֆետացիա կոչվող այս հազվադեպ վիճակի միայն 10 դեպք է հայտնի բժշկությանը:

 

Ինչպե՞ս է սա հնարավոր

 

Սուպերֆետացիա կարող է տեղի ունենալ հղիության մի քանի շաբաթական ժամկետում, երբ կնոջ մոտ արտազատվում է երկրորդ ձվաբջիջը, որն էլ այնուհետև բեղմնավորվում է:

 

Չնայած այս ֆենոմենի պատճառն անհայտ է, որոշ մասնագետների կարծիքով սուպերֆետացիա առաջանում է առաջին էմբրիոնի իմպլանտացիայի հետաձգման հետևանքով ինչը կանխում է հորմոնների քանակի բարձրացումը, որոնք անհրաժեշտ են վերարտադրողական գործընթացը կանխելու և օվուլյացիան դադարեցնելու համար:

 

Սուպերֆետացիայի հետևանքով բեղմնավորված պտուղները իրենց պահում են նույն կերպ, ինչ երկվորյակները: Նրանք միաժամանակ են ծնվում, սովորաբար, առաջին պտղի ծննդաբերության ժամկետին, այսինքն երկրորդ փոքրիկը ժամկետից մի փոքր շուտ է ծնվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել