Նրանք, ովքեր ԱՄՆ–ում են ապրում, գիտեն, որ դոլարի հզոր տատանումներ տեղի կարող են ունենալ ոչ թե որովհետև մի օրում երկրի էկոնոմիկան սկսում է անդունդ ընկնել, այլ որովհետև այդ օրը մի հիմար քաղաքական գործիչ՝ իր ներքին էկոնոմիկ ծրագրով ու պատճառներով, ինչ–որ քարոզչություն է տանում, հայտարարություն անում ինչ-որ քաղաքական կամ էկոնոմիկ խնդրի շուրջ, ու գնաց.... Այդ օրը ստոքը, ակցիաների գինը կամ երկինք է թռնում, կամ անկում ապրում, երբ ֆեդերալ ռեզերվը հայտարարություն է անում, որ տան պարտքերի, վարկերի գները պիտի բարձրացնեն կամ իջացնեն... Գնաց... Նորից հսկա տատանումներ են տեղի ունենում երկրի էկոնոմիկ ոլորտում, որ ազդում է էկոնոմիկայի բոլոր ոլորտների վրա...
Ու ահավասիկ, ԱՄՆ–ի հսկա քաղաքական քարոզչության հաղթանակը Ռուսաստանի դեմ, փոխանակ, ասենք, ռազմական գործողությունների, Ուկրանյո քաղաքական իրավիճակը որպես մահանա... Օբամայի ամեն մի քարոզչություն սանկցիաների վերաբերյալ Ռուսաստանի դեմ ուղղակի էկոնոմիկ բռնաբարում է Ռուսաստանի ռուբլուն... Ու դա գիտություն չի, ոչ էլ նորություն... Ու ահավասիկ, արթնանում ենք ու լսում, որ Օբաման նոր սանկցիաներ է հայտարարել... Վայ վայ վայ... Կարծես նորություն լինի... Բայց իրականում նպատակը ռուբլին սատկացնելն է՝ առանց մի փամփուշտի... Ռուսաստանի էկոնոմիկան չի փոխվել, ամեն ինչ նույնն է, ինչ վերաբերվում է արտադրությանն ու երկրի կենսունակությանը... Եթե մի մարդ հարուստ չի, իր վրա հազիվ թե զգալի լինեն այս սանկցիաները կամ ռուբլու անկումը, սակայն Ռուսաստանի պետության համար այս անկումը մահացու է... Ու սրա դեմն առնելու համար Ռուսաստանը ծրագրում է իր ռուբլին փոխել ու չկապել դոլարի կամ եվրոյի հետ... Այս քայլը, անշուշտ, պիտի առաջ բերի շատ այլ խնդիրներ, սակայն շատ ավելի հիմնական լուծում կտան Ռուսաստանին, քան կախյալ մնան թշնամիների քաղաքական քարոզչական թելադրանքներին...
Մի բան պետք է հասկանանք, որ Հայաստանի բանկային համակարգը, լինելով ԱՆՁՆԱԿԱՆ, ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ու ՈՉ ՊԵՏԱԿԱՆ կազմակերպություն, իր շահերից ելնելով կարող է սնանկացնել, արդեն սնանկ ՀԱՅԱՍՏԱՆԸ... Սա էլ գրում եմ, որովհետև ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մասին երբ խոսում ենք, սա առաջնային է....