Doctors.am-ը գրում է․

Կանանց 50%-ը հղիության ընթացքում քաշի գերավելացում է ունենում: Իսկ ինչպիսի՞ ազդեցություն է սա թողնում պտղի վրա:
Վերջին հետազոտության համաձայն՝ այն երեխաների 20.4%-ը, որոնց մայրերը հղիության ընթացքում հավելյալ քաշ էին հավաքել, 5 տարեկան հասակում ճարպակալմամբ են տառապում: Նույնիսկ կանայք, ովքեր մինչ հղիությունը ՄԶՑ նորմալ արժեք ունեին, սակայն քաշի գերավելցուկ, հղիության ընթացքում, 80%-ով մեծ հավանականություն ունեին ճարպակալմամբ տառապող երեխա ունենալու:
Սակայն քաշի պակասն  էլ վատ հետևանքներ ունի: Պարզվեց երեխաների 19,5%-ը ում մայրերը հղիության ընթացքում նորմայից պակաս էին քաշ հավաքելճարպակալում ունեին, այն դեպքում, երբ քաշի նորմալ ավելացմամբ մայրերի երեխաների 14,5 %-ը ուներ նույն խնդիրը:
 
Ինչպե՞ս կարող է հղիության ընթացքում մոր քաշը ազդել երեխայի առողջությանվրա ծնվելուց հետո

 
Երբ կինը չափից շատ կամ ոչ ճիշտ սնունդ է ընդունում հղիության ընթացքում, նրա օրգանիզմիհոմեոստատիկ մեխանիզմները կոմպենսացնում են `վիտամիններն ու սննդանյութերը վերցնելով նրանից ու ուղարկելով փոքրիկին: Սա կարող է խախտել երեխայի մետաբոլիզմը և նրա ունակությունը կառավարելու սովն ու պահպանելու էներգիայի բալանսը` հետագայում վատ սննդային սովորությունների պատճառ դառնալով:
Այսպիսով, ի՞նչ անել
Լսեք Ձեր մանկաբարձ-գինեկոլոգի խորհուրդները բալանսավորված առողջ սննդակարգի վերաբերյալ, և հետագայում  փոքրիկը կհետևի Ձեր քայլերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել