Interpress.am-ը գրում է․

Հաղորդագրությունը, որ ստացվել է որպես ավարտվող միջուկային բանակցությունների վերջնաժամկետ, Ֆատեմեհ Մողիմիին սուր զգացողություններ է պարգևել: Այս գործարքին նա տարիներով է սպասել: «Գործարքը կատարված է»: Ավտոտրանսպորտային առաջատար ընկերություններից մեկի սեփականատեր Մողիմիին մեկ վայրկյան էր պետք նորությունը ընկալելու համար: Երբ նա հասկացավ կատարվածը, Թեհրանի գրասենյակում ինքն իրեն գոհունակությամբ բղավեց. «Մենք գործի մեջ ենք»:

Սակայն ինչպես պարզվեց, հաղորդագրությունը չար կատակ էր, և միջուկային բանակցությունները երկարացվել էին ևս յոթ ամսով. վատ լուր Իրանի նվաղած, ինֆլյացիայով բռնկված տնտեսության համար: Սակայն տիկին Մողիմին կոտրված չէր: «Ես հույսս չեմ կորցնում»,-ասաց նա ժպտալով: «Դա շուտով կլինի: Դա նույնն է, որ արևը ծագում է ամպերի հետևից սարսափելի անձրևից հետո»:

Մողիմիի անհողդողդ լավատեսությունը, որն առկա է այստեղ մի շարք գործարարների շրջանում, մի փոքր նվազեց անցած ամիս, երբ միջուկային բանակցությունները համաձայնության եկան բանակցությունների երկրորդ երկարացման վերաբերյալ՝ անգամ առանց հաջորդ բանակցությունների շրջանակը հստակեցենելու: Սակայն սա գործարար շրջանակներում գրեթե հավատ է առ այն, որ վերջին բանակցությունները լոկ հետաձգումն է Իրանի և մնացած աշխարհի միջև անխուսափելի մերձեցման:

Տիկին Մողիմին նշում է. «Աշխարհն այս գործարքի կարիքն ունի, մենք այս գործարքի կարիքն ունենք: Դա տեղի կունենա»:

Ե’վ չափավորները, և’ պահպանողականներն իրենց անհանգստությունը հայտնեցին լայն հանրության, ինչպես նաև բիզնես էլիտայի շրջանում սպասումների անվերահսկելու աճի վերաբերյալ՝ կախված գործարքի հետաձգմանը: Նրանք զգուշացնում են, որ էնտուզիազմը կարող է ցավալի հիասթափության փոխակերպվել, եթե Ժնևում հաջորդ շաբաթ վերսկսվող բանակցությունները ձախողվեն: «Լավ ապագայի հեռանկարը բավարար է, որպեսզի նրանք մոռանան իրենց այժմյան խնդիրները»,-նշեց քաղաքական վերլուծաբան Ֆարշադ Ղորբանփուրը: «Ավելի ուշ մենք կտեսնենք՝ արդյոք մտքի այդ վիճակը երկարաժամկետ կլինի մեզ համար»:

Վստահությունը սկսում է կյանքի կոչվել, ինչպես նավթի, գազի, տրանսպորտի ու գորգերի արտահանման խոշոր ոլորտներում, տենդագին պատրաստվելով, թե ինչպես կարող են նրանց պատկերացնել իրենց փառավոր ապագայի օրերը: Օտարերկրյա բիզնեսմենների հանդիպումները կոնֆերանսներին պարբերաբար կազմակերպվում են Թեհրանում, կնքվում են փոխադարձ համագործակցության հուշագրեր, համաձայնագրեր և անգամ որոշ պայմանագրեր: Եվ այս բոլորն այն վերապահությամբ, թե պատժամիջոցները նախ պետք է հանվեն:

Նավթի ու գազի վերաբերյալ խորհրդատվությամբ զբաղվող Petrosadian-ի տնօրեն Մոհամմադ Ջավադ Հասաննեջադը ասաց. «Մենք եվրոպացի ու արաբ հինգ նավթամշակման գործարանների հետ պայմանագրեր ենք կնքել»: Նա ասաց, որ գործարքները պոտենցիալ միլիոնավոր դոլլարներ են իր ընկերության համար և միլիարդներ կներդնեն Իրանի տնտեսության մեջ:

«Հույսը մեծ է»,-ասաց նա: «Վստահությունն աճում է: Գործարքից հետո մենք ականատես կլինենք աննկարագրելի բումի»:

Գալիք ամիսներին Թեհրանի Առևտրաարդյունաբերության պալատն օտարերկրյա ներդրողների համար կազմակերպում են միջազգային կոնֆերանս: Այս մասին հայտնեց տիկին Մողիմին հեռախոսազանգերի արանքում՝ նստած իր գրասեղանի մոտ: «Մենք կտեղեկացնենք նրանց, թե երբ և որտեղ կարող են օտարերկրյա ներդրողները ներդրումներ անել և կօգնենք նրանց Իրան գալ»,-ասաց նա: «Մենք բոլորս այստեղ պատրաստ ենք աշխատանքը սկսել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել