Իրականում աշխարհի խնդիրը կայանում է նրանում, որ մարդկության մեծ մասը ոչինչ չի արտադրում և սպառում է մնացած, ավելի փոքրաթիվ մասի արտադրանքը: Մեծ մասն իրենց մասնագիտության բնույթով աշխատում են մարդկային ուղեղներին հասնելու համար: Գովազդ, PR, քարոզչություն տարբեր ձևերով ու տարբեր մասնագիտությունների անվան տակ: Այլ կերպ ասած՝ մարդկության այսօրվա գերխնդիրը հենց մարդկանց ուղեղների նկատմամբ տիրապետություն հաստատելն է: Իհարկե, միշտ էլ դա գերխնդիր է եղել, բայց այսօրվա զարգացած դարաշրջանի պայմաններում դա շատ ավելի հեշտ է անել: Իսկ մնացած մասը դաշտերում, հանդերում, ֆերմաներում, գործարաններում, ցեխերում, լաբորատորիաներում ու գիտահետազոտական կենտրոններում գլուխ է ջարդում ու աշխատում օֆիսներում նստած կոստյումով ու գալստուկով ձյաձյաներին, գլյամուր, բարձրակրունկ հագած, կլուբներում սաղ օրը check in լինող ծտերին և կյանքում ոչ մի նյութական իրական արժեք չստեղծող մասսային կերակրելու համար: Պարզապես օր օրի էտ աշխատող մարդու բեռը շատանում է, քանի որ էտ մասսան էլ է շատանում: Իսկ ռեսուրսներն անսպառ չեն: Այ հենց սրա մասին ա ասված, որ մարդ կա՝ աշխարհն ա շալակած տանում, մարդ էլ կա՝ ելել է շալակն աշխարհի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10203210882942166?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել