Այսուհետ կարող եք իզուր չչարչարվել, միևնույն է, կանայք ձևացնում են։ Անգամ այն կանայք, ովքեր իրապես հեշտանք են ունենում, միևնույն է, ձևացնում են։ Համենայն դեպս, այդ մասին խոստովանել են իրենք՝ կանայք։ Եկեք, սակայն, պարզենք բոլոր նյուանսները։
Ընդունված է համարել, որ հեշտանք ստանալը կամավոր ու, որպես կանոն, հաճելի բան է։ Իհարկե, սա ընդունված է համարել տղամարդկանց կողմից, որովհետև հակառակ սեռի մոտ հարաբերությունները վայելելու կուլմինացիոն այս դրսևորման հետ բավականին բարդ են, ու ամենևին էլ ցանկալի չէ տղամարդկանց լուսաբանել բոլոր գաղտնիքները և նույնիսկ հակացուցված է։
Սա իրականում պրովոկացիոն հոդված է, որը կարող է տարակուսանք առաջացնել տղամարդկանց մոտ, ու զայրույթ՝ բազմաթիվ կանանց մոտ։ Օրինակ՝ ո՞ր տղամարդը գլուխ կդներ ինչ-որ ձևացնող կնոջ հետ, եթե շուրջբոլորը լի են աղջիկներ, ովքեր պատրաստ են նետվել նրա գիրկը հեշտ ու հանգիստ և բազմաթիվ օրգազմներ ունենալ։ Շտապում եմ հիասթափեցնել տղամարդկանց, իրականում այդպիսիք չկան, որ երբ ուզենան՝ հեշտանք ունենան ու մոտ ապագայում չեն էլ լինի, պարզապես կարծում եմ, որ այս թեման շատ դելիկատ է ու պետք է ուսումնասիրել այն իր ողջ խորությամբ։
Կանանց չգրված օրենքների գիրքը հուշում է նրանց, որպեսզի մինչև վերջ համառեն ու չխոստովանեն, որ հեշտանքի իմիտացիա են անում, ու կապ չունի, որ նրանք մի անգամ կարող են խոստովանել, որ ժուկով-ժամանակով նման բան է եղել, միևնույն է, նրանք շարունակելու են իմիտացնել բուռն ու երկարատև հեշտանք անգամ այնպիսի զուգընկերոջ հետ, ով այդ հեշտանքն անգամ հեռուստացուցով չի տեսել, որ իմանա ինչ բան է։ Պատճառը մեկն է. նրանք պաարզապես սիրում են այդպես անել։
Մի խոսքով, լրիվ ճշմարտությունը տղամարդը պարզել երբեք չի կարող ու անգամ մի էլ փորձեք ինչ-որ մտերմիկ երկխոսություններ վարել՝ պարզելու համար, թե արդյո՞ք Ձեր ընկերուհին ձևեր է թափում, ու եթե այո, ապա ինչու՞մ է դրա պատճառը։ Իրական կյանքում նման խոսակցությունները հանգեցնում են ստի մեծ չափաբաժինների ու դա լավագույն դեպքում, որովհետև քիչ չեն դեպքերը, երբ դա բերում է վեճերի ու անգամ բաժանումների։
Եվ այսպես, պարզ հարց-պատասխանի տեսքով, Ձեզ եմ ներկայացնում այն ամենը, ինչ դուք կուզենայիք իմանալ կանացի հեշտանքի մասին։
1. Այսպիսով, դուք ձևացնում եք… Եվ որքան ժամանա՞կ է։
Արդեն վաղուց։ Կանայք յուրացնում են ձևացնելու կանոնները դեռ դպրոցական հասակից, ու ոչ ոք դա չի սովորեցնում։ Դա յուրաքանչյուր կին յուրացնում է ինքնուրույն ու ըստ իրավիճակի։ Կանայք դա անում են նույն այն պատճառներով, որոնք մղում են սեռական կյանք նոր-նոր թևակոխած պատանիներին տարբեր ստեր բստրել՝ իրենց ունեցած զուգընկերուհիների թվի մասին։
2. Բայց հիմա դուք արդեն փորձ ունեք ու բավականաչափ հորմոններ և, միևնույն է, ձևացնում եք։ Ինչո՞ւ։
Շատ դեպքերում դա կապված է այն հիմար հարցի հետ, որ տալիս են բոլոր տղամարդիկ. «Դու վերջացրի՞ր»։ Ի՞նչն է խանգարում Ձեզ ձևափոխել այդ հարցն ու ավելի դիանագիտորեն ձևակերպել այն՝ թողնելով մեզ խուսանավման տարածություն։ Ինքներդ դատեք, «Գանձս, քեզ դուր եկա՞վ» հարցին կարելի է տալ հարյուրավոր հրաշալի բառերից բաղկացած պատասխաններ՝ սկսած «կախարդական էր»-ից, վերջացրած «Վերջն էր»-ով։ Ու դա միանգամայն ճիշտ կարող է լինել, քանզի սեքսում բացի հեշտանքից բազմաթիվ այլ հաճելի դրվագներ կան։ Սակայն տղամարդիկ սիրում են հարցն այնպես դնել, որ միայն «Այո» կամ էլ «Ոչ» պատասխան լինի, ու յուրաքանչյուր կին առնչվել է տղամարդու այն հայացքին, որը հստակ ուրվագծել է «Ոչ» պատասխանի հետևանքները, և նման իրավիճակներում կինը գերադասում է քաղցր սուտը։
3. Խոստովանեք, որ նայելով մեր աչքերի մեջ՝ ստում եք, իսկ հետո ընկերուհիների մոտ գլուխ եք գովում, թե ինչ ճարպկորեն արեցիք Դուք դա։
Կանայք միշտ էլ իրենց գաղտնիքներն ունեն, այդ թվում նաև այլ կանանցից, և թքած կանացի սոլիդարության վրա։ Բացի դրանից, շատ ավելի հաճելի է գանգատվել ընկերուհիներին այլ բաներից, քան սրանից, որովհետև նրանք կարող են քեզ ֆրիգիդային անհաջողակ համարել։ Իրականումը պատկերը միանգամայն հակառակն է, ընկերուհիներին կանայք իրենց զուգընկերներին անգամ չափազանցեցված են ներկայացնում, քանի որ այս առումով կանայք կորպորատիվ էթիկայի կողմնակիցներ են, իսկ դա թույլ չի տալիս տարածել ննջասենյակում ստացված տեղեկատվությունը։
4. Տպավորություն է ստեղծվում, որ Դուք ինքներդ էլ լավ չեք հասկանում, թե երբ ու ինչպես կարելի է հասնել այդ բաղձալի հեշտանքին։
Իրականում այդպես էլ կա։ Կանացի հեշտանքն անչափ անկանխատեսելի է։ Անհնար է կռահել, թե ինչպես տղամարդու խոսքն ու գործը կազդի մեր վրա, իսկ այ կանխել կնոջ հեշտանքը կարող է ցանկացած բան, նույնիսկ հենց իրենք՝ կանայք։ Օրինակ, վերջին պահին կինը կարող է զրկվել հեշտանքից, եթե տվյալ դիրքում իր կուրծքն իրեն տարօրինակ թվա, կամ նկատի, որ էպիլյացիան լավ չի արել։ Օրգազմը կարող է չլինել նաև այնպիսի մանրունքների պատճառով, ինչպես ոտքերի ջերմաստիճանն է։ Ի դեպ, սեքսոլոգները պարզել էն, որ սառը ոտնաթաթերով աղջիկները շատ քիչ են հակված հեշտանք ունենալուն։
5. Մի՞թե չի կարելի պարզապես ասել, որ Դուք հեշտանքի չեք հասել ու միասին հասկանալ, թե ինչպես անել, որ ստանաք։ Բոլորս էլ, ի վերջո, հասուն մարդիկ ենք, ինչո՞ւ չվարվել համապատասխան կերպ։
Բանն էլ հենց դրանում է, որ հասուն ենք։ Ենթադրենք, մարդը երեսուն տարի ապրում է իր համար, սեռական կյանք է վարում ու վստահ է, որ ոչ մի աղջիկ իր տակից չբավարարված դուրս չի եկել, ու մեկ էլ հայտնվում են կանայք՝ իրենց հայտարարություններով։ Ինչպե՞ս կարելի է, հատկապես նրա բոլոր չարչարանքներից հետո։ Հետո, եկեք ազնիվ լինենք. այդ ո՞ր տղամարդը նույն խանդավառությամբ կանցնի գործի՝ «տղա ջան, ինչ-որ շուտ կանգ առար» ֆրազը լսելուց հետո։ Պետք չէ փորձել հասկանալ, պարզապես հավատացեք, որ սիմուլյացիան վստահության անտոկոս վարկ է ու որոշ առումով՝ նույնիսկ կոմպիլմենտ։
6. Ի դեպ, կան տարբեր հոդվածներ, որոնցում մանրամասն նկարագրված են կանացի հեշտանքի բոլոր մանրամասները։ Մի՞թե Դուք իրոք հաջողացնում եք կեղծել դրանք բոլորը։
Իմացած եղեք, բոլոր նման հոդվածներում տեղ ունի մեծ չափազանցություն։ Նման հոդվածներում նկարագրված բաները կարող է իմիտացնել ցանկացած կին՝ նույնիսկ առանց դերասանական կրթության։ Այլ նախանշանները, ինչպես օրինակ մաշկի կարմրածությունն ու քրտնարտադրությունն են, իրենք են ծագում պրոցեսսում։ Ինչ վերաբերում է ինտիմ մկանների կծկմանը, ապա այն փաստը, որ դրանք ավելի խորն են գտնվում, դեռ չի նշանակում, որ դրանք կառավարել կանայք չեն կարողանում։ Սակայն, եթե անգամ կոնվուլսիաները դիտավորյալ են, դա պակաս հաճելի չէ երկուսի համար էլ։ Սեքսոլոգների պնդմամբ, 20 նման կծկումն ամեն օր բարելավում է կանանց էրոտիկ պոտենցիալը, ուստի հեշտանքի որակյալ իմիտացումը ոչ այլ ինչ է, քանի իրականի նախավարժանք։
7. Ի վերջո, ո՞վ է մեղավոր՝ կանա՞յք, թե՞ տղամարդիկ։
Իրականում՝ ոչ ոքի է, ու հաղթում է միջսեռական ընկերությունը։ Պարզապես հիշեք, որ կնոջը երջանիկ դարձնելու համար պետք է նրա հետ պարբերաբար սեքսով զբաղվել ու հնարավորինս քիչ նման հարցեր տալ։