Եվ այսպես, խուճապը տարածվում է Հայաստանում, և դրամի արժեզրկումն արդեն հիմք է դարձել, որ տարբեր բիզնեսներ ու գործարարներ զբաղվեն սպեկուլյացիաներով։ Հերթը հասել է տաքսի ծառայություններին, ովքեր գազի թանկացումից հետո շտաապել են փոխել մինիմալ սակագինը՝ հասցնելով այն 1000 դրամի։ Միամնգամից նշեմ, որ առայժմ ոչ բոլորն են դիմել նման քայլի։
Մնացածը կամ վախենում են, կամ էլ հասկանում են, որ նման քայլը, մեղմ ասած, պոռնկություն կլինի նրանց կողմից, և բացատրեմ, թե ինչու. ուրեմն հարցրեք ցանկացած տաքսիստի, ու նա ձեզ կասի, որ օրական Երևանի մեջ քշում է մի 300 կիլոմետր, որը շատ միջինացված է, եթե հաշվենք, ապա 1.5 գազի լիցքավորում է։ Այսինքն՝ երեք լիցքավորումով տաքսին քշում է 900 կիլոմետր։
Այդ 900 կիլոմետրից պատվերի կատարմանը հատկացնենք 600, որը մոնետիզացնելով կազմում է առնվազն 60.000 դրամ։ Եթե հաշվի առնենք, որ պատվերների զգալի մասը մինիմալ է լինում, այսինքն՝ քշում են 2-3 կիլոմետր, բայց գանձում են մինիմալ 600 դրամը, որը հիմա դարձավ 1000, այդ թիվը շատ ավելի շատ է։
Ու պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ գազի այս թանկացումը, որ մեր հաշվարկներում մաքսիմալ մի քանի հազար դրամով է ավելացրել տաքսու երեք օրվա ինքնարժեքը, բայց տաքսի ծառայություններն ու անհատ տաքսիստները իրենց գյոռմամիշությունն են անում ու ուզում են պղտոր ջրում ձուկ որսալ։ Պարզ ասած, վճարելով հավելյալ 6000 դրամ, նրանք հիմա այնպես արեցին, որ իրենց մաքուր շահույթը ոչ միայն չտուժի, այլև զգալիորեն ավելանա։
Իզուր չի էլի, որ տաքսիստներին երբեք չեն սիրում։