Այս ընթացքում շատ կարևոր է վերահսկել ապրանքների գները և կասեցնել անհիմն թանկացումները, քանի որ որոշ ոչ բարեխիղճ տնտեսվարողներ օգտվելու են խուճապից և անհիմն թանկացնելու են գները: Նման թանկացումներ ժամանակ առ ժամանակ նկատվել են մեր շուկայում, երբ ժողովուրդը խուճապի մատնված, չունենալով ոչ մի հստակ տեղեկություն, թե ինչ է լինելու, փորձում է մաքսիմալ ապրանք գնել՝ խուսափելով հետագա թանկացումներից: Այսինքն երկրում պահանջարկը գերազանցում է առաջարկին, իսկ գները ժամ առ ժամ փոխվում են, այս թանկացմանը նաև նպաստում են այն կազմակերպությունները, որոնք ապրանք չեն վաճառում և սպասում են, թե երբ կկայունանա արժույթը, ինչն էլ ավելի է բարդացնում իրավիճակը և մեծացնում շուկայում տիրող խուճապը: Վերլուծելով իրավիճակը՝ հանգում ենք նրան, որ շուկայում որոշ ապրանքատեսակների գներ չեն համապատասխանում դոլար-դրամ փոխարժեքին, այսինքն՝ որոշ տնտեսվարող սուբյեկտներ իրենց ապահով զգալու համար դոլարի փոխարժեքը հաշվում են 550 և ավելի, ինչն անթույլատրելի է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=847237398630055&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել