Քրեական գործերի լուծման բացառիկ լիազորությունը պատկանում է իշխանության դատական ճյուղին։ Ոստիկանությունը, քննչական մարմինը, դատախազությունն ու փաստբանական ինստիտուտն (պայմանականորեն այս խումբն անվանենք՝ գործադիր ճյուղ) արդարադատության նպաստողներն են։ Այսինքն՝ գործադիրն ամբողջը քննության է առնում և ներկայացնում դատական իշխանության դատին։ Ինչպես նկատելի է, քրեական վարույթում լիազորություն ունեն իշխանության միայն նշված ճյուղերը, իսկ իշխանությունների տարանջատման և անկախ գործելու սկզբունքը, ինչպես գիտենք, կարևորագույն սկզբունքներից է։ Քրեական վարույթի ողջ շղթայում որևէ լիազորություն չունի իշխանության օրենսդիր ճյուղը։ Սրանից էլ հետևում է, որ օրենսդրի (Պառլամենտ) որևէ նախաձեռնություն կարող է դիտարկվել որպես անհարկի միջամտություն։ Սրանից հետևում է, որ անընդունելի է պառլամենտի ցանկացած ակտիվ նախաձեռնություն, որն ուղղված է կամ հասցեագրված քրեական վարույթին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=321338874742575&id=100005993958171
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել