ՀՀ-ում կան քաղաքացիներ, ովքեր ասես ուրախանում են այն փաստից, որ նավթի գներն աշխարհում գնալով անկում են ապրում, որը բնականաբար հսկայական վնաս է հասցնում Ռուսաստանին: Ռուսամետ ինձ չեմ համարում, բայց կխնդրեի նման հայտատարություններն անողներին հաշվի առնել այն հանգամանքը, որ ներկայումս Հայաստանի տնտեսության մոտ 80% ռուսական շուկայի հետ անմիջական կապ ունի: Արդյունքում մեր տնտեսությանը նոր հարված է սպասվում այնպես, ինչպես 2008թ դեպքում, երբ 14 տոկոս անկում գրանցեցինք: Հաջորդ տարի կարող է նույնը կրկնվել: Թող քիչ ուրախանան նաև նրանք, ովքեր արևմտամետ են, բայց իրենց հայրենասերներ են կոչում: Արևմուտքի վարած քաղաքականությունը միանշանակ հանգեցնում է նոր եթե ոչ համաշխարհային, ապա սառը պատերազմի սկիզբի: Նույն Արևմուտքի հովանավորչությամբ Սիրիայում արդեն 5 տարի ձգվող քաղաքացիական պատերազմ է: Այդ նույն Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ը ղեկավարությունը, հովանավորելով ինքնիշխան պետության ընդդիմադիր ուժերին, քանդեց սիրիական պետությունը: Հիմա կասեք` ի՞նչ կապ ունի այս ամենը նավթի գների ու Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների հետ: Շատ պարզ ու բավական ուժեղ կապ: Ռուսասատանի տնտեսությանը կարող էին հարվածել միայն նավթի գների իջեցումով: Իսկ նավթի գներն այսօր ընկնում են հիմնականում այն պատճառով, որ Իրաքի ու Սիրիայի տարածքում ձևավորված Իսլամական պետության գրոհայիններն, իրենց վերահսկողության տակ առնելով տվյալ պետությունների նավթային հանքահորերի մի մասը, արդյունահանված նավթը վաճառում են սև շուկայում կրկնակի էժան գներով... Իսկ այն, որ ԻԼԻՊ -ի գրոհայինները կարողացան նման կայծակնային արագությամբ հսկայական տարածքներ զավթել, կատարվեց կազմաքանդված Իրաքի ու քաղաքացիական պատերազմի հետևանքով թուլացած Սիրիայի այլևս դիմագրավել չկարողանալու արդյունքում: Երբ ԱՄՆ-ը ներխուժեց Իրաք, հիմնական պատճառ նշեց զանգվածային ոչնչացման զենքը, (որն այդպես էլ չգտան), իսկ այսօր, երբ ահաբեկչական կազմակերպությունն իր վերահսկողությունն է սահմանել հսկայական տարածքների վրա (հիշեցնեմ, որ քաղաքակիրթ աշխարհն Արևմուտքի գլխավորությամբ իբրև թե հակաահաբեկչական հարատև պայքարի մեջ է), նույն ԱՄՆ-ը սահմանափակվում է միայն երկու շաբաթը մեկ իրականացվող ավիահարվածներով: Ի դեպ, ըստ կանխատեսումների՝ նավթի գինը կարող է իջնել մինչև 40 դոլար մեկ բարելի դիմաց, այսինքն շուրջ 2,5 անգամ նվազել, իսկ Ռուսաստանի բյուջեն հաշվարկաված է 1 բարելի դիմաց 100 դոլար գնով: Ռուսաստանի տնտեսական անկումից կտուժեն ոչ միայն ռուսները, այլև գուցե շատ ավելի մենք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10205684551777142?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել