Ոչ թե նավթի ինքնարժեքն է բարելը 7-8 դոլար, այլ նավթ արդյունահանելու, այն էլ ոչ ամենուր: Նավթն արդյունաբերական ապրանք չէ, հումք է` մարդու կողմից չստեղծված արժեք է պարունակում: Ուստի նրա գինը պարտադիր ներառում է նաև ընդերքի տիրոջ ռենտան: Բայց ռենտան պետք է տրամաբանական չափ ունենա: Ռենտայի այդ չափը գերազանցող մասն է միայն մենաշնորհային կամ գերիշխող դիրքի շահագործումից գոյանում: Այն կարող է պակասել, բայց նվազագույն տրամաբանական ռենտան այսպես թե այնպես կմնա, և նավթի գինը երբեք չի իջնի 20-30 դոլարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել