Interpress.am-ը գրում է․

Ուրբաթ ԱՄՆ-ն ընդունեց Ուկրաինայի Ազատությանն Աջակցելու օրինագիծը, որով նախատեսվում է նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ և 2015-1017 թվականներին մինչև 350 միլիոն դոլարի ռազմական օգնություն ուղարկել պատերազմող Ուկրաինա: Խիստ պատժամիջոցները կազդեն նաև բազմաթիվ ռազմական ընկերությունների վրա, որոնք զենք են վաճառում Ռուսաստանում: Մնում է տեսնել, թե արդյոք Սենատի օրինագծի առաջ կանաչ լույս կվառի Սպիտակ տունը, որը տատանվում է Ուկրաինային ուղիղ աջակցություն տրամադրել երկրի բանակի և ռուսամետ անջատողականների միջև ռազմական չդադարող բախումների ընթացքում:

Ամեն դեպքում Ռուսաստանը գոհ չէ:

Շաբաթ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը Ինտերֆաքսին ասել է, որ Ռուսաստանը «ի վիճակի չի լինի դա անպատասխան թողնել» և նշել է մշուշոտ հակապատասխանների մասին, եթե սահմանվեն նոր պատժամիջոցներ: Yahoo News-ի հաղորդմամբ, Ռյաբկովը մեղադրել է Արևմուտքին «հակառուսական տրամադրությունների համար»: Ինտերֆաքսը մեջբերել է Ռյաբկովին` նշելով, որ Ուկրաինայի Ազատությանն Աջակցող օրինագիծը «քանդում է գործակցության հիմքերը» երկու երկրների միջև:

Ինչպես նախկինում ԱՄՆ և Եվրոպայի սահմանած տնտեսական բազմաբնույթ պատժամիջոցները, նոր սահմանափակումները նույնպես սպառնում են Ռուսաստանի պայքարող տնտեսությանը:

Մարտին Ռուսաստանը Ուկրաինայից գրավեց Ղրիմը, ինչը հանգեցրեց արյունոտ հակամարտության կառավարական բանակի և երկրի արևելքի ռուսամետ ուժերի միջև: Ըստ ՄԱԿ-ի` հակամարտության պատճառով վերջին ութ ամսում ավելի քան մեկ միլիոն մարդ է լքել իր տունը, զոհերի թիվը հասել է 4,634-ի, վիրավորվել է 10,243-ը: Փխրուն հրադադարը, որն արևելյան Ուկրաինայում հաստատվել էր երեքշաբթի, շատ կարճ տևեց: Զինադադարի ընթացքում ոչ մի զոհ և վիրավոր չկար, բայց ուկրաինական բանակի տվյալով շաբաթ օրը իրենց վրա 11 հարձակում է եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել