Երբ նայենք «Արմենիա» հեռուստաընկերության գովազդի գների գնացուցակը, կտեսնենք, որ լավ էլ ֆանտաստիկ գներ են և լավ էլ եկամուտներ ունի հեռուստաընկերությունը՝ մանավանդ «Հարազատ թշնամի» սերիալի ու նման այլ՝ «արվեստի հանճարեղ գործերի» շնորհիվ: Ուրեմն ինչու՞ են այդպես անփույթ վերաբերվում իրենց ԼՐԱՏՎԱԿԱՆԻՆ: Բանն այն է, որ «Ժամը» լրատվականն ու «Բարի լույս հայեր»-ը նկարահանվում են նույն տաղավարում, չնայած որ սովորաբար առաջատար համարող հեռուստաընկերությունը ոչ մի երկրում իրեն նման բան թույլ չի տա, որ լրատվականի տաղավարում այլ հաղորդում էլ նկարահանվի: Միգուցե նրա համար, որ լուրերի թողարկումների սյուժեն Դիանա Գրիգորյա՞նը չի գրում: Հետաքրքիր է, եթե Դիանա Գրիգորյանը լիներ նաև «Ժամը» լրատվականի հաղորդավարը, այդ դեպքում գոնե առանձին տաղավար կտրամադրեի՞ն: Համոզված եմ, որ այո:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել