Magaghat.am–ը գրում է.

Ռուսաստանի գիտություններ ակադեմիայի ակադեմիկոս, օնկոլոգ Լեւոն Մկրտչյանը, որին ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը օրերս «Ոսկե աստղ» պատվո նշան հանձնեց, ստեղծել է քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ. «Ես քսանհինգ տարի աշխատել եմ` պրոֆիլակտիկ հակաքաղցկեղային պատվաստանյութ ստեղծելով : Ընդգծում եմ`պրոֆիլակտիկ, քանի որ այժմ աշխարհում կա մոտ երեսուն թերապեւտիկ պատվաստանյութ: Փորձակումների ընթացքում պարզ դարձավ, որ պատվաստանյութը ոչ միայն բարձրացնում է հակաքաղցկեղային բնական դիմադրողականությունը, այլեւ ինչ-որ չափով նպաստում, որ քաղցկեղ չառաջանա: Ինչ-որ չափով եմ ասում, քանի որ օնկոլոգիայում ընդունված չէ միանշանակ բնորոշումներով առաջնորդվել: Պատվաստանյութի շնորհիվ ոչ միայն քաղցկեղը կկանխարգելվի, այլեւ քաղցկեղի վիրահատությունից հետո հնարավոր կդառնա մետաստազների չառաջացումը, երբ հեռացվի փոքր ուռուցքը, ճառագայթային բուժմամբ բարելավում արձանագրվի: Վերջին դեպքում Մկրտչյանի դեղամիջոցի պատվաստմամբ հնարավոր է կանգնեցնել հետագա պրոցեսը:

Պատվաստանյութն արդեն 2015 թվականին պետական գրանցում կստանա Ռուսաստանում, առայժմ Ռուսաստանի առողջապահության նախարարությունում պրեպարատը գրանցված է, կա թույտվություն այն օգտագործելու Ռուսաստանի տարածքում: Սակայն անհրաժեշտ է նաեւ պետական գրանցում, որպեսզի այն վաճառվի.«Դա, իհարկե, ոչ բոլորի սրտով է, քանի որ օնկոլոգիայում եւս կա անառողջ կոորպորատիվ շահ», խոստովանում է Լ. Մկրտչյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել