Եռաբլուրում երեկ մարդաշատ էր: Հավաքվել էին մոտ 250 ազգային հերոսներ, բայց ի՜նչ հերոսներ... Մուշեղ Սաղաթելյան, Սասուն Միքայելյան... Ի դեպ, Մուշեղ Սաղաթելյանը հրապարակավ նախագահ Սարգսյանին «վիժվածք» է անվանել: Սա պետք է որ պրն Երանոսյանին դրդի իր մեթոդին (ականջ կտրել), սակայն ճիշտ կլինի, որ պրն Երանոսյանը սրա հանդեպ մեկ այլ մեթոդ կիրառի (մեկ այլ բան կտրել): 
Զզվելի հավաք էր... Հավաքվում են մարդակերներ (թե քանի հոգու գլուխ է կերել Մուշեղ Սաղաթելյանը, ինչ լափել են լափել հավաքվածներից շատերը` դժվար է ասել) և խոսում են խոտակերությունից: Սա անբարոյականություն է: 
Կարծում եմ, «սպարապետ» Վազգեն Սարգսյանի կողմից վերածնած խմբապետությունը պետք է վերացվի: Ոչ ոք իրենց «ազատամարտիկ» համարողներին որևէ բան պարտավոր չէ: Իսկ եթե սրանց ուզածը լափն է և առաջվա լկտիությունը, որպեսզի անեն ինչ ուզեն, ապա սա արդեն մեր գործը չպետք է լինի: Սրանցով պետք է Գասպարյան Վովան զբաղվի, սակայն մինչ այդ պետք է մեկը, որ զբաղվի Գասպարյան Վովայով: 
Բացատրել Մյասնիկին, Մուշեղին, Սասունին ու մնացածին այն, որ իրոք նրանք արտոնյալ չեն, նրանք պետք է վեր ընկնեն և ինտեգրվեն նորմալ կյանքի` հնարավոր չէ: Պետք է մի կառույց, որ այս պարզունակ միտքը սրանց բռնի ուժով բացատրի, սակայն այդ կառույցն իր հերթին պետք է անարատ լինի: Իսկ կգտնվի՞ արդյոք Հայաստանում մի կառույց, քաղաքացիների մի խումբ, որոնք կունենան և կամք, և ուժ, և բարոյականություն, և բարոյական իրավունք, որպեսզի կարգի հրավիրեն Մուշեղին ու Սասունին, Մյասնիկին ու մնացածին: 
Սա է կարևոր հարցը: Անձամբ ես այս պահին չեմ տեսնում նման ուժ, այսպիսի հատկանիշներով օժտված մարդկանց խումբ: Եվ սա ցավալի է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել