Շնորհակալ եմ քեզ Եվա, շնորhակալ եմ Ռիվաս: Դու որ չլինեիր, այսքան չքնաղ ու երկարաոտ աղջիկ բեմում ո՞նց էին հայտնվելու: Ես, օրինակ, այսօր սիրահարվեցի Լալիին ու հասկացա, որ պետք չի այլևս Եվային մեղադրել վատ ուսուցչուհի լինելու մեջ: Ի՞նչ պարտադիր է, որ երգչուհին երգել իմանա, և ո՞վ է ասում, որ արտասահմանյան երգչուհիները երգել գիտեն: Մենք բոլորս այսօր հիանում ենք նրանց տեսքով` ջհանդամ թե երգերն էլ համակագչով չեն մշակվում: Եվա ջան, առաջարկում եմ քեզ, մյուս տարի կազմակերպես Միսս Հայաստան մրցույթը: Համ էդ ապաշնորհ կազմակերպիչներից կազատվենք, համ գեղեցկուհի հաղթող կունենանք: Իսկ Լալիին կասեմ, որ այնքան հիանալի տեսք ուներ, որ հեռուստացույցի ձայնն անջատեցի, որպեսզի նրանով հիանալիս ինձ ոչ մի բան չխանգարի: 

Հ.Գ. Մտավախությունս այն է, որ ամեն փուլի կշարունակեմ սիրահարվել, ախր շատ գեղեցիկ են մեր նախագծի մասնակիցները, համ էլ կսովորեմ անձայն հեռուստացույց դիտել...



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել