Պաշտոնյայի հրապարակավ խոսքը, որն ասվում է լրագրողի խոսափողի առջև, պաշտոնական հայտարարություն է: Մեր երկրում, ինչպես որևէ մուսուլմանական հետամնաց երկրում, փոխոստիկանապետը՝ այսինքն նազիր-վեզիրի ենթավեզիրը, պաշտոնապես հայտարարել է. «Այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»: 
Եթե սա դեմոկրատական երկիր է, ինչի մասին վկայում է մեր սահմանադրությունը, ապա նման պաշտոնյան պետք է պատասխանատվության ենթարկվի:
Եթե նա չպատժվի և իր խոսքի տերը լինի, ապա ողջ Հայաստանն աշխարհում հայտնի կդառնա իր անականջ բնակչությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել