1. Հարսանեկան կանաչ զգեստ
Ոչ դասական հարսանեկան զգեստ ընտրելն արդեն սովորական է դարձել, և շատ հարսիկներ հրաժարվում են սպիտակ զգեստից՝ հօգուտ վարդագույնի, կարմիր, անգամ սևի: Ձմեռային հարսանիքը հիանալի առիթ է զմրուխտագույն հարսանեկան զգեստ ընտրելու համար. չէ՞ որ հենց այդ գույնն է Ամանորի խորհրդանիշներից մեկը:
2. Հարսի ծաղկեփունջը՝ մինի տոնածառ
Եթե ձեր հարսանիքը պլանավորված է Նոր Տարվա շեմին, ապա եղևնու կանաչ տերևներից և ալ կարմիր վարդերից ստեղծված ծաղկեփունջն ուղղակի իդեալական կլինի:
3. Ամանորյա շամպայն
Նույնիսկ խմիչքներն Ամանորին կարող են միանգամայն այլ տեսք ընդունել. բավական է բաժակների մեջ դնել աստղիկների տեսքով կտրատված մրգեր :)
4. Հրավիրատոմսեր
Ձմեռային հարսանիքի հրավիրատոմս ստեղծելիս կարող եք ձեր երևակայության համար սահմաններ չգծել: Իսկ ամանորյա թխվածքաբլիթի տեսքով հրավիրատոմսը պարզապես հայտնություն կլինի:
5. Կոները՝ ձևավորման պարագա
Ձմեռը հարսանիքների ձևավորման համար տալիս է բազմաթիվ յուրօրինակ գաղափարներ: Իսկ կոներով կարելի է ստեղծել ամեն տեսակ գեղեցկություն:
6. Ձմեռային գեղեցկություն
Մոտեցեք խորանին ձմեռային հեքիաթի իսկական արքայադստեր տեսքով՝ որպես թագ ընտրելով ձմեռային բույսերից պատրաստված պսակ:
7. Օգտագործեք տոնական լույսերը
Հատկապես գեղեցիկ կլինի, եթե ձեր հարսանիքի մի հատվածը պլանավորված է անցկացնել դրսում: Այդ լույսերով կարելի է ձևավորել նաև դեպի խորան տանող ճանապարհը: Որպես լրացում՝ կարելի է օգտագործել նաև մոմեր:
8. Շոկոլադե բար
Իսկ ո՞վ ձմռանը կհրաժարվի քաղցրավենիքներից:
9. Անձեռոցիկների ամանորյա ձևավորում
Այս հարցում էլ երևակայությունը կարող է անծայրածիր լինել: Սակայն համաձայնեք, որ դարչինի ձողիկներով և հատապտուղներով տարբերակն էլ շատ գեղեցիկ է:
10. Վինտաժային հրավիրատոմսեր
Մի տեսակ ջերմություն կա հին բացիկներով հրավիրատոմսերի գաղափարի մեջ:
11. Ամանորյա կրծքազարդ
Դե իհարկե, ինչպե՞ս կարող էինք փեսայի մասին մոռանալ :)
12. Զբոսանք սահնակով
Տարվա էլ ո՞ր եղանակին կարող է ընձեռնվել այդպիսի հիասքանչ հնարավորություն. սահնակով զբոսնել սեփական հարսանիքին: Նախ, իդեալական լուծում է ավանդական լիմուզինից խուսափելու համար, երկրորդն էլ այնքա՜ն հեքիաթային է:
13. Ծածկոցներ՝ բոլորի համար
Եթե այնքան համարձակ եք, որ հարսանիքը դրսում եք տոնելու, ուրեմն մտածել անգամ պետք չէ. պետք է բոլոր հյուրերի ջերմությունն ապահովեք:
14. Հարսի ձմեռային ծաղկեփունջը
Ձմեռային թագապսակը, հիշատակված վերևում, անկրկնելի կդիտվի ամանորյա ոճով զարդարված ծաղկեփնջի հետ:
15. Փայտե տակդիր տորթի համար
Ո՞վ է ասել, որ հարսանեկան տորթը չի կարող ամանորյա տրամադրություն փոխանցել: