Հասան Ջեմալի գիրքը դեռ ձեռքս չի ընկել, բայց ամեն դեպքում փաստ է, որ փաշայի թոռը ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը: Շատերը զայրացան նրա տարբեր գնահատականներից և խոսքերից, սա հասկանալի է: Բայց հավատացնում եմ, մարդը, որն ունի այնքան քաջություն, որ իր պապին ուղղակիորեն կամ անուղղակիորեն համարում է ոճրագործ, արժանի է հարգանքի: Տկար և անխոհեմ մարդը չէր կարող իր պապուն սպանածի թոռանն ասել եղբայր և հոգեբանական, մտավոր ու ֆիզիկական անջրպետները վերացնելու կոչ աներ:
Մենք նույնպես հոգեբանորեն պետք է պատրաստ լինենք 100-ամյա տարելիցին, շատերը կգան ու կգնան, մենք իրավունք չունենք դուրս շպրտելու այն մարդկանց, ովքեր ճանաչում և կիսում են մեր պատմությունը, մենք պետք է թույլ տանք, որ բոլորը ճանաչեն Ցեղասպանությունը, յուրաքանչյուրն իր պատմությամբ, հոգեբանությամբ, մտավոր կարողությամբ և տեսակետից... Սրա համար նույնպես քաջություն է պետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել