Երեկ ներկա էի Հասան Ջեմալի հետ հանդիպմանը: Հայկական Ցեղասպանության մեղսակից Ջեմալ Փաշայի թոռն ընդունում է Հայոց Ցեղասպանության փաստը: Իր ելույթում նա խոսեց իր տեսակետների այն էվոլուցիայի մասին, որը նա ունեցել է տասնամյակների ընթացքում, և որի մեջ շատ մեծ է եղել Հրանտ Դինքի դերը: Պատմության կեղծումը և պատմության աչքերին նայելու վախը, միլիեթչիությունը (ազգայնականությունը)՝ սրանք են ըստ Ջեմալի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը: Ընդհանուր առմամբ Հասանը պատրաստված և դահլիճը «զգացող» մարդու տպավորություն թողեց: Միակ բացթողումը Ջեմալ փաշային սպանող խմբին իր կողմից տրված «չեթին» (ավազակախումբ) ձևակերպումն էր, որը նույնիսկ թարգմանչուհին չուզենալով թարգմանեց: Դա մի տեսակ շատ անզգույշ ձևակերպում էր երևանյան հանրային հանդիպման համար, ու մի տեսակ զարմանալի էր, թե ինչու Հասանի պես փորձառու մարդը գնաց նման քայլի, երբ նույնիսկ ԱՍԱԼԱ-ի հարցում, որի թողած վերքերն իրենց համար ավելի թարմ են, նման կոշտ ձևակերպումներ չեղան, ավելին, անուղակիորեն ԱՍԱԼԱ-ին վերագրեց Թուրքիայի պատմության թաղված էջերը վեր հանելու դափնեպսակը: Ես թուրքերենի մասնագետ չեմ, բայց կարծում եմ, որ հարյուրավոր տարիների պետականություն ունեցող թուրքերի համար ենթագիտակցորեն այն ինչ-որ պետական կազմավորում չէ, «չեթին» է (իսկ «Նեմեսիս» խումբը պետական միավոր չէր), իսկ օտար տիրապետությունների տակ շահագործված և ճնշված հայոց համար ճիշտ հակառակն է և նույնիսկ հայոց պետականության վերականգնումից հետո շատ հայերի մոտ պետական միավորները դեռ ընկալվում են որպես «չեթին», քանի որ շատ հաճախ այդ միավորներն իրենց «չեթինի» պես են պահում: Լիսկան, փոխոստիկանապետ գեներալ եսիմ ինչը ձեզ թարմ օրինակ: Բայց վստահեցնում եմ, որ գալու է Հայոց Պետական Համակարգը տարատեսակ «չեթիններից» և «չաթլախներից» մաքրելու ժամանակը: ճճճ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10205318943515555?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել