Շուրջօրյա ուժեղացված ծառայություն` Ամանորին նախորդող շրջանում և տոնական օրերինPanorama.am-ը գրում է․

Այսօր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրել է հերթական գործնական պարապմունքը, որին մասնակցել են մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նշելով, որ մասնագիտական պարապմունքների տարեշրջանն ավարտվում է՝ ոստիկանության պետը կարևորել է ստուգարքների փուլը, որն ի հայտ է բերելու, թե մասնագիտության առանձնահատկություններին ինչ խորությամբ է տիրապետում ստորաբաժանումների ղեկավար կազմը:

Վլադիմիր Գասպարյանը մասնագիտական ունակությունների կատարելագործումը կարեւորեց ծառայողական պարտականությունները լիարժեք ու պատշաճ կատարելու համատեքստում և պարապմունքի մասնակիցների ուշադրությունը հրավիրել հատկապես նախկինում չբացահայտված ու հասարակական հնչողություն ունեցող գործերի վրա, որոնց բացահայտումը հնարավոր է ոստիկանի պատվախնդրության ու պրոֆեսիոնալ բարձր որակների դրսևորման դեպքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել