GalаTV.am-ը գրում է.
Անցնող գիշեր իրավիճակը լարված է եղել ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Հակառակորդի կողմից կրակահերթերը ինտենսիվորեն շարունակվել են, եւ ՊԲ կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների արդյունքում այժմ սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարվա ընթացքում հակառակորդի կողմից ձեռնարկված սադրիչ գործողությունները կարելի է համարել աննախադեպ:
Դավիթ Բաբայանն ի նկատի ունի ինչպես հուլիս-օգոստոս ամիսներին արձանագրված դիվերսիոն փորձերն, այնպես էլ հայկական ուղղաթիռի խոցումն ու սահմանին հրադադարի պահպանման ռեժիմի պարբերական խախտումները. «Այդ պետությունը վաղուց արդեն դարձել է շատ վտանգավոր ամբողջ միջազգային հանրության համար, որ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները, հիմնարար նորմերը, բարոյականության նորմերը եւ բնական է, որ պարբերաբար ապակառուցողական քայլերի է դիմում եւ քաղաքականություն է իրականացնում թե տարածաշրջանում, եւ թե մասնավորապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարթությունում: Ուղղաթիռի խոցումը եղել է ամենամեծ եւ վատ զարգացումներից մեկը, ընդհանրապես 2014 թվականը եղել է բավականին բարդ, հուլիս-օգոստոս ամիսների լարվածությունը, դիվերսիոն խմբերի ներթափանցումը, ուղղաթիռի հետ կապված հարցերը, այս ամենը նաեւ կապված է Ադրբեջանի ներքին իրավիճակի հետ»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



